logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

PHD

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարանում հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի և Հյուսիսային համալսարանի կողմից հաստատված կարգերին համապատասխան հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ը.00.03 «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»*
  • Ժ.01.01 «Հայ դասական գրականություն»
  • ԺԲ.00.04 «Դատական իրավունք»**

 2024-2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

              Մասնագիտություն

Ուսուցման ձևը Ուսման տևողությունը Տարեկան վարձավճար
Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում առկա
3 տարի
420.000 ՀՀ դրամ
հեռակա
4 տարի 380.000 ՀՀ դրամ
Դատական իրավունք
առկա 3 տարի 450.000 ՀՀ դրամ
հեռակա 4 տարի 400.000 ՀՀ դրամ
Հայ դասական գրականություն
առկա 3 տարի 360.000 ՀՀ դրամ
հեռակա 4 տարի 320.000 ՀՀ դրամ

 

Հյուսիսային համալսարանում հետբուհական մասնագիտական կրթություն կարող են ստանալ ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող շրջանավարտները:

Ասպիրանտուրայում ուսուցման լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական

Դիմորդին մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվությունը տալիս է համալսարանի ընդունող հանձնաժողովը՝ օտար լեզվից և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայականի և (կամ) տեղեկանքի առկայության դեպքում, ինչպես նաև ընդունելության մասնագիտությանը համապատասխան գիտական ռեֆերատի մասին մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի կամ գրախոսվող գիտական ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների մասին հաստատված ցուցակի դեպքում:

Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝

  1.  անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.
  2. ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը.
  3. գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:

Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:

Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:

Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 (քսան) միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն տասներեք միավոր:

Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, մասնագիտական քննությունից առնվազն մեկ ամիս առաջ. փակցվում է հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում և (կամ) տեղադրվում է պաշտոնական կայքէջում:

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը Հյուսիսային համալսարանին 2015թ.-ին ընգրկել է Ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակում՝ Տնտեսագիտություն Ը.00.03 «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ, իսկ 2017 թվականի հունվարից թույլատրել է համալսարանում կազմակերպել հանձնաժողով՝ նույն մասնագիտությամբ քննություն ընդունելու համար:

Ասպիրանտուրայի դիմորդները (հայցորդները) Հյուսիսային համալսարանի ռեկտորի անունով դիմումի հետ միասին ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
  • օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)***.
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
  • ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
  • աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (քաղվածք աշխատանքային գրքույկից եթե առկա է):

Անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը դիմորդը ներկայացնում է անձամբ:

Հյուսիսային համալսարանի հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպման մասին կարգերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կայքի «Մեր մասին–Փաստաթղթեր-Կանոնակարգեր» հավելվածում:


*Ը.00.03 − ներառում է Ը.00.03 -«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Ը.00.05 - «Հաշվապահական հաշվառում և վիճակագրություն»:
**Դատական իրավունք - ընդգրկում է` դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ հետախուզական գործունեության տեսություն:
***Պահանջվում է միայն ասպիրանտուրայի ընդունելության դեպքում:

 

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Քարտեզ

map

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4