logo-hy

sale

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳ  ԵՎ ԶԵՂՉԵՐ

Ուսման որակի բարձրացման խրախուսման նպատակով համալսարանում ներդրվել և գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ (Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Թումանյանի և այլն)՝ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներում ընդգրկված ուսանողների համար:

Ուսման վարձերի զեղչեր են սահմանված

  • 2012 թվականից հետո Սիրիայից ներգաղթած հայերի կրթությունը առաջին կուրսում կազմակերպվում է անվճար
  • միևնույն ընտանիքից միաժամանակ սովորող երկրորդ (երրորդ) ուսանողի, միակողմանի ծնողազուրկների համար ուսումնառության առաջին տարվա համար 20-30% զեղչ, որը հաջորդ կուրսերում պահպանվում է բարձր առաջադիմության դեպքում:
  • երկկողմանի ծնողազուրկների համար ուսման վարձի 50% զեղչ, որը պահպանվում է ուսանողի մինչև 25 տարին լրանալը:
  • Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների քաղաքացիների կրթությունը ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է 50% զեղչով:
  • Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած հետևյալ երկրների՝ Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի և Սլովակիայի քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է անվճար:

Համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար սահմանված է անվճար սովորելու իրավունք Արցախում 2016 թ. ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների և մահացած զինծառայողների ընտանիքի անդամների (զավակ, քույր, եղբայր) համար:

Համալսարանում սահմանված են ուսման որակը խթանող բազմաթիվ մրցույթներ, որոնց հաղթողներն արժանանում են անվճար ուսուցման, անվանական կրթաթոշակների, արտերկիր գործուղվելու և այլ արտոնությունների:

Ուսումնական տարվա առաջադիմության հիման վրա համալսարանում իրականացվում է ուսանողի տեղափոխություն (ռոտացիա) վճարովի համակարգից անվճար համակարգ:

Հայտարարություններ

Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

24.07.2018
Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացներ...

Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

23.07.2018
Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների...

Գլխավոր նորություններ

Քարտեզ

map

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
moodle top4
Scool