logo-hy

Roman chair

Գլխավոր

Հյուսիսային համալսարանի «Ռոմանագերմանական և ռուս բանասիրության» ամբիոնի առաքելությունն է պատրաստել օտար լեզվի բանիմաց մասնագետներ՝ զինված խորը և հիմնավոր գիտելիքներով, ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին բավարարող բանասերներ և մանկավարժներ: Ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների դասավանդումը թույլ է տալիս պատրաստել մասնագետներ, որոնք ունեն թե՛ խորը մասնագիտական և թե՛ ընդհանուր հումանիտար և սոցիալ–տնտեսագիտական, բնագիտական գիտելիքներ: Դասերն ընթանում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, իսկ դասավանդման մեթոդների հիմքում ընկած է ինտերակտիվ դասավանդումը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Ուսումնական բուն գործընթացից զատ՝ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

 

Ամբիոնն իրականացնում է հետևյալ առարկաների  դասավանդումը՝

  1. 17-19-րդ դարերի արտասահմանյան գրականության պատմություն           
  2. 20-րդ դարի արտասահմանյան գրականության պատմություն
  3. Անտիկ գրականության պատմություն
  4. Առածաբանության թարգմանաբանական հիմնախնդիրները
  5. Արտասահմանյան գրականության պատմություն
  6. Արտասահմանյան գրականություն
  7. Բանավոր հաղորդակցության հմտություններ
  8. Բառագիտություն
  9. Գործաբանական լեզվաբանություն
  10. Գործնական քերականություն
  11. Գրավոր հաղորդակցման հիմունքներ
  12. Երկրագիտություն (երկրորոդ օտար լեզու)
  13. Երկրագիտություն (հիմնական օտար լեզու)
  14. Երկրորդ մասնագիտական օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն)
  15. Թարգմանության տեսություն և պրակտիկա
  16. Լեզվաբանության և հաղորդակցման տեսություն
  17. Լեզվի պատմություն
  18. Հիմնական օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)
  19. Մայրենի և օտար լեզուների զուգադրական վերլուծություն
  20. Ոճագիտություն
  21. Ռոմանագերմանական բանասիրության հիմունքներ
  22. Ռուս գրականության պատմություն
  23. Ռուսաց լեզու
  24. Վերածննդի արտասահմանյան գրականության պատմություն
  25. Տեսական հնչյունաբանություն
  26. Տեսական քերականություն
  27. Օտար լեզու (անգլերեն)
  28. Օտար լեզվի դասավանդման մեթոդիկա
  29. Արտասահմանյան գրականություն  (հատուկ գլուխներ)
  30. Հիմնական օտար լեզու  (հատուկ գլուխներ)

 

Դասախոսական կազմ՝

Ամբիոնում դասավանդում են 9 դասախոս, որից՝ 2 բ.գ.թ., 2 դոցենտ

 Ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝  Ք. Ռշտունի

Ընդունելության ժամերը՝

երկուշաբթի, երեքշաբթի՝ 09:30-14:00

Փաստաթղթեր

Փաստաթղթեր

Անձնակազմ

Կրթություն

1993 – 1998 թթ. Ուսանող՝ Երևանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական  համալսարան

“Օտար Լեզվի և հասարակագիտության” ֆակուլտետ,

“Անգլերեն լեզու և քաղաքագիտություն” բաժին

Աշխատանքային փորձ

2007– առ այսօր . “Հյուսիսային Համալսարան”. Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոն. Անգլերեն լեզվի դասախոս:

2015- առ այսօր.  Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ:

2014-2015 թթ. Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչի տեղակալ

1998 – առ այսօր. Անգլերեն լեզվի կրկնուսույց

1998 – 2006 թթ. “ՎԱՆ-94” Նոտարական թարգմանչական գրասենյակ

Անգլերեն և ռուսերեն լեզուների թարգմանիչ

Դասավանդվող  առարկաները

Հիմնական օտար լեզու /Անգլերեն I-IV կուրսեր /

II մասնագիտական օտար լեզու /Անգլերեն I-IV կուրսեր, մագիստրատուրա /

Մայրենի և օտար լեզուների զուգադրական տիպաբանություն /III կուրս /

Լեզվաբանություն և հաղորդակցման հիմունքներ /II կուրս /

Գործաբանական լեզվաբանություն /IV կուրս/

Լեզվի պատմություն /IV կուրս/

Գործնական քերականություն /I- IV կուրս/

Մասնագիտական օտար լեզու /Անգլերեն,  I կուրս մագիստրատուրա /

Հրապարակումներ

  • Քաղաքացիական դաստիարակության պատկերացումների ձեվավորումը օտար լեզվի դասին (անգլերեն լեզվի օրինակով): Հյուսիսային համալսարանի հրատարակչություն, «Հյուսիսափայլ», գիտական հոդվածների ժողովածու; Երևան 2017 թ.; էջ 97-102

Լեզուներ


Հայերեն, ռուսերեն, անգլերեն


Կրթություն


1994- 1999 թ.թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ

2009-2012  թ.թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի բառագիտության և ոճագիտության ամբիոնի հայցորդ

Գիտական աստիճան, կոչում

Բանասիրական գիտությունների թեկնածու

Թեկնածուական թեմա - «Թշնամություն>> և բարեկամություն>> հասկացույթների լեզվամշակութային առանձնահատկություններն անգլերենում և հայերենում>>, 2012թ.

Աշխատանքային փորձ

1990-ից մինչ օրս-Երևանի Հյուսիսային Համալսարան, անգլերեն լեզվի դասախոս

2009-ից մինչ օրս –ԵՊԼՀ, անգլերեն լեզվի դասախոս

 Դասավանդվող  առարկաները

Հիմնական օտար լեզու/անգլերեն/, Գգործնական քերականություն, Բառագիտություն, Ոճագիտություն, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա, Անգլերենը ակադեմիական նպատակների համար, Օտար լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդները , Իմաստաբանություն

Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

  1. Անգլերեն joy և հայերեն ուրախություն  բառերի հոմանշային  շարքերը հրատարակված            <<Մխիթար Գոշ>> գիտամե-թոդա¬կան  հանդես, 3[23[, 2009, Երևան       Էջ 17-19         
  2. On the Semantic Field of Joy հրատարակված         <<Մխիթար Գոշ>> գիտամեթոդա¬կան հանդես, 3/2009, Երևան            Էջ 20-23         
  3. Թշնամի   հասկացույթի վերլուծությունը միջմշակութային և միջլեզվական տեսանկյունից հրատարակված         ԵրՊԼՀ, <<Բանբեր>> հանդես ,<<Լեզու, մշակույթ, հաղորդակցություն>> 1(19), Երևան2012, <<Լինգվա>>հրատարակչություն         Էջ 19
  4. Թշնամի հասկացույթը <<ազգի թշնամի>> իմաստային դաշտում /զուգադրական վերլուծություն/ հրատարակված ԵրՊԼՀ, <<Բանբեր>> հանդես, Ռոմանագերմանական բանասիրություն,1(21) Երևան-2012,<<Լինգվա>>հրատարակչություն>>     Էջ 19-25
  5. Բարեկամ հասկացույթի վերլուծությունը անգլերենում և հայերենում միջմշակութային տեսանկյունից հրատարակված ԵրՊՀ, <<Աստղիկ>> հանդես, (22-23,) Երևան ,(22-23), 2012-2013, <<Սահակ Պարթև>> հրատարակչություն    Էջ 217-223
  6. Բարեկամություն հասակացույթը լեզվամշակութային համատեքստում հրատարակված <<Բանբեր>>, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 1(32), Երևան -2015   Էջ 8    
  7. “A Cross-cultural Survey of the Semantic Field of Joy in English and Armenian. “/<<Ուրախություն>> իմաստային դաշտի միջմշակութային վերլուծությունը անգլերենում և հայերենում>> հրատարակված         <<Բանբեր>>, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 1(32), Երևան -2015   Էջ 12  
  8. “Fairy Tale Allusions in Advertisements.” /<<Հեքիաթների գրական անդրադարձերը գովազդներում>> հրատարակված         <<Բանբեր>>, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, 1(34), Երևան -2015   Էջ 6    

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսեր


Կրթություն

1961թ- Պուշկինի անվան դպրոց

1972թ․- Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան (Փիլիսոփայության  ֆակուլտետ)

Աշխատանքային փորձ

1976-1993 թթ․-Աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում որպես դասախոս։ Զբաղվել է գիտ․աշխատանքներով, գրել  աշխատություններ 3 մասնագիտություններով (կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա, մեքենայաշինություն)

1993-1995 թթ․- Աշխատել է Մոսկվայում Հայ-Մոսկովյան գիմնազիայում որպես ռեկտորի օգնական

1997-2000 թթ,- Դասախոսել  է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

2000 թ․-ից դասախոսում է Երևանի Հյուսիսային համալսարանում

2007թ․-ին  աշխատել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում որպես  դիմորդ

2015թ․-ից աշխատում է որպես դասախոս Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Դասավանդվող  առարկաները

Ռուսաց լեզվի քերականություն և ռուսաց լեզվի գրականություն

Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

1976-1993 թթ․-ին աշխատելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ գրել է  աշխատություններ 3 մասնագիտություններով (կիբերնետիկա, հաշվողական տեխնիկա, մեքենայաշինություն)

2004թ-ին աշխատելով Երևանի Հյուսիսային համալսարանում՝ հրապարակվել է «Հոգեբանության ֆակուլտետի դաագիրք»  ժողովածուն, որի համահեղինակն է

2004թ-ին հրապարակվել է «Իրավաբանական ֆակուլտետի դասագիրք»  ժողովածուն, որի համահեղինակն է

2005թ-ին հրապատակել է «Ռուս լեզվի դասավանդման մեթոդիկա հայկական  ֆակուլտետների ուանողների համար» հոդվածը

 2014թ-ին  գրել է զեկույց «Ռուսական դարձվածները և նրանց համարժեքները հայոց լեզվում» վերնագրով

2017թ-ին գրել է  «Իրավաբանական տերմինները և նրանց դասավանդումը հայկական ֆակուլտետներում» աշխատությունը

 

Լեզուներ

Հայոց լեզու, ռուսաց լեզու, գերմաներեն


Կրթություն

2007 թ. – Դոցենտի գիտական կոչում

1999 թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանում, մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1988 թ. - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրա

1980-1985 թթ. Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանակավարժական ինստիտուտ, ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանող, ռուսաց լեզու և գրականություն և մանկավարժություն:

Գիտական աստիճան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Թեկնածուական թեմա` Բառապաշարի և բառակազմության փոխկապակցված ուսուցումը ոչ լեզվական բուհերի ուսանողներին (ուսումնամասնագիտական ոլորտի գործունեության հաշվառմամբ):

Աշխատանքային փորձը

  1. -մինչ օրս Հյուսիսային համալսարանի ռւսաց և օտար լեզուների ամբիոն, ռուսաց լեզվի դասախոս:
  2. 2005-մինչ օրս Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ:
  3. 2003-2005. Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ:
  4. 1987-2003. Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս:
  5. 1986-1987 Մասիսի № 2 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ:
  6. 1985-1986. Քարակերտի № 1 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ:

Կարդացվող դասընթացներ`

Հին սլավոնական լեզու,
Բարբառագիտություն,
Պատմական քերականություն,
Ռուս գրական լեզվի պատմություն,
Ոճաբանություն,

 Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Ռուսաց լեզվի դիախրոնիկ և սինխրոնիկ տեսանկյունները
Համեմատական լեզվաբանություն
Հանրալեզվաբանություն և լեզվամշակութաբանություն
Լեզվապրագմատիկա
Հազորդակցական լեզվաբանություն
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա

Վերապատրաստումներ

  1. Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի կողմից իրականացվող «Ռուսական հումանիտար արշավ» ԱՊՀ երկրներում ծրագրի մասնակցություն, 2016 թ. հոկտեմբեր:
  2. «Հայաստանի ժամանակակից ուսուցչի դպրոց» հանրապետական նորարարական մանկավարժական ծրագրի շրջանակում կազմակերպված «Մուլտիմեդիա էլեկտրոնային ուսուցման ձեռնարկները Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների ռուսաց լեզվի ուսուցման համակարգում»: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ, 2016 թ. հունիս:
  3. Ռուսաց լեզվի դասավանդման տեսություն և մեթոդիկա: 19-23 հոկտեմբերի 2015թ., Ռուսաստանյան գիտության և մշակույթի կենտրոն Երևանում, Ռուսաստանյան նոր համալսարան, ք.Երևան:
  4. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպված պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթաց, 2015թ. ապրիլի 13-ից մայիսի 7-ը, ք.Երևան:
  5. ՌԴ կրթության և գիտության նախարարության Աստրախանի պետական համալսարանի «Լեզվաբանական և բանասիրական գիտելիքները միջազգային ասպարեղում» ծրագիր, 2013թ. հոկտեմբերի 9-19, ք.Աստրախան:
  6. Հայաստանի բուհերի ռուսաց լեզվի և գրականության դասախոսների որակավորման բարձրացման «Ռուսագիտության արդի խնդիրներ» դասընթացներ, 2013թ. մայիսի 21-24-ը, ք.Երևան:
  7. «Հայաստանի ժամանակակից ուսուցչի դպրոց» հանրապետական նորարարական մանկավարժական ծրագրի շրջանակներում կազմակերպվսծ «Ժամանակակից տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը ռուսաց լեզվի դասերին» դասընթաց, 2011թ. հունիս, ք.Երևան:
  8. «Ժամանակակից ռուսաց լեզվի արդի խնդիրներ» և «Ռուսագիտության արդի խնդիրներ» դասընթացներ: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, 2010թ. հոկտեմբերի 12-23-ը, ք.Երևան:

Անդամակցություն

  • Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ:
  • Հայաստանում Ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների միջազգային ասոցիացիայի անդամ:
  • «Ռուսագիտության արդի հիմնախնդիրները» գիտամեթոդական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ:
  • Դպրոցականների հանրապետական օլիմպիադայի նախադահ:
  • ՀՀ բուհերի ընդունելության հանձնաժողովների անդամ:
  • Մասնակցություն «Բազմամշակույթային ուսուցման ռիսկերն և դրանց նվազեցման ճանապարհները» դրամաշնորհային ծրագրին:

Հրապարակումներ

 Հեղինակ եմ 92 հրատարակությունների, այդ թվում՝ 

  • 2 մենագրություն,
      • Лингвопрагматический аспект изучения аутентичных текстов”;
      • “Моделирование структуры денотативного пространства текста”;
  • 59 հոդվածներ, 
  • 28 ուսումնա-մեթոդական ձեռնարկ:

 

Լեզուներ

հայերեն, ռուսերեն, անգլերեն


Կրթություն՝

2003-2006     Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվաբանական համալսարանի գրականագիտության ամբիոնի հայցորդ

1997-2002        Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական ինստիտուտ, ստացել եմ  անգլերենի և գերմաներենի  ուսուցչի որակավորում


Գիտական աստիճան, կոչում՝

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Թեկնածուական ատենախոսության թեման՝  «Մատանիների տիրակալը» եռագրության կերպարային համակարգը պատմագրական գործընթացի համատեքստում (գրական անվան շուրջ)»:

 Աշխատանքային փորձ՝

2012-2017                                        Երևանի Հյուսիսային Համալսարան  -    անգլերեն լեզվի դասախոս

2012-2015                                         Երևանի Հյուսիսային Հակալսարանի խմբագրական-հրատարակչական խորհրդի անդամ

2012-2013                                         Երևանի Հյուսիսային Համալսարան – ամբիոնի վարիչ

 2005-2012                                        Երևանի «Ինտերլինգվա» լեզվագիտական    համալսարան – անգլերեն լեզվի դասախոս

 2004-2007                                        Երևանի ՞Եվրասիա՞ միջազգային համալսարան – անգլերեն լեզվի դասախոս

 2002-2005                                         Երևանի Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարան – անգլերեն լեզվի դասախոս

 

 Դասավանդվող  առարկաները՝

Անգլերեն լեզվի ոճագիտություն, Հիմնակա օտար լեզվի երկրագիտություն, Գրավոր հաղորդակցման հիմունքներ, Բանավոր հաղորդակցության հմտություններ, Մայրենի և օտար լեզուների զուգագրական վերլուծություն, Միջմշակութային հաղորդակցություն, Գործաբանական ոճագիտություն, Անգլերենի ածանցյալ բառերի գործաբանական հայեցակերպերը գեղարվեստական գրականությունում, Բառարանագրություն, Ամերիկյան անգլերեն, Երկխոսության տեսություն, Քաղաքական տերմինաբանություն, Կոնֆլիկտի տեսություն, Անգլերենի նորաբանւթյունների իմաստաբանւթյուն և գործաբանություն, Ճանաչողական գործաբանություն, Խոսույթի գործաբանական վերլուծություն, Փաստարկային գրավոր և բանավոր խոսք, Լեզվահոգեբանություն:

 

Հրապարակումների   ընտրանի /5 և ավելի/

  1. Роль имен собственных в трагедии Шекспира «Гамлет». ՞Կանթեղ՞ գիտ.հոդվ. ժող. #2 (19). 2004.
  2. ՞Символика Кольца, и её отражение в именах героев Братства Кольца՞. Современные проблемы армянского, русского и зарубежного литературоведения (вопросы филологии)՞. Вып. 2, Ереван, ЕГЛУ, «Лингва», 2006.
  3. ՞Литературное имя в романе Уильяма Теккерея “Ярмарка тщеславия". ՞Կանթեղ՞ գիտ.հոդվ. ժող. #1 (34). 2008.
  4. Имя собственное как концепт. Высказывание, текст в когнитивном, прагматическом и культурологическом аспектах», т. 2,Челябинск, 2008.
  5. О семантической организации имён собственных в армянском языке. ՞Կանթեղ՞ գիտ.հոդվ. ժող. #3 (36). 2008.
  6. “О некоторых структурных особенностях английского личного имени”. Լեզուն, գրականությունը և արվեստը միջմշակութային համաեքստում . ԵՊՀ,
  7. “Имя собственное как лингвистический феномен” . “Ակոունք” գիտական հոդվածների ժողովածու 2013.
  8. “Поэтика имени собственного в сказочном эпосе Дж.Р.Р. Толкиена”. “Lambert” Academic Publishing. LAP, Германия, 2014.
  9. “Поэтическая ономастика в произведениях английских авторов”. Учебно-методическое пособие. Изд-во “Эгея”, Ереван 2016.

 

Լեզուներ՝
անգլերեն, ռուսերեն՝ վարժ, գերմաներեն՝ լավ, ֆրանսերեն՝ բավարար:


Կրթություն

1988-1998թթ. Երևանի Մաշտոցի անվան թիվ 185 դպրոց
1998-2002թթ. Երևանի Պետական համալսարանի ռոմանո-գերմանական
բանասիրության ֆակուլտետ, ստացել եմ մանկավարժ-լեզվաբանի որակավորում

Գիտական աստիճան
2002-2004թթ. ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետ, ստացել եմ
մագիստրոսի կոչում

Աշխատանքային փորձ
2007-2009թթ. Երևանի Մաշտոցի անվան համալսարան, անգլերեն լեզվի դասախոս
2013թ.-ից սկսած՝ Երևանի Հյուսիսային համալսարան, անգլերեն լեզվի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Մասնագիտական անգլերեն տնտեսագետների, իրավաբանների, հոգեբանների համար

Հրատարակված գիտական հոդվածներ և ձեռնարկներ
Ani Grigoryan, ˝The Individual Writing Style of Virginia Woolf's Fiction˝, Հյուսիսափայլ, Ե., 2017թ., էջ 25-32

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն


Կրթություն
2000 - 2006 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող 

Գիտական աստիճան, կոչում

Մագիստրոս

Մագիստրոսական թեզ «Կրավորական սեռը իսպաներենում և հայերենում»
Աշխատանքային փորձ

2002-2004 թթ. աշխատել է «XL» լեզվի կենտրոն»

2005-2007 թթ. աշխատել է «Հայկական Բաց Համալսարան »

2007-2012թթ. աշխատել է«Կրթության Միջազգային Ակադեմիա »

2011թ. առ այսօր« Հյուսիսային համալսարան»

Կարդացվող դասընթացներ

Ւսպաներեն լեզու և գրաանություն, երկրագիտություն

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն


Կրթություն1980-1990թթ. Երևանի թիվ 72 միջնակարգ դպրոց

1991-1996թթ. ԵՐՕԼԻ (ռոմանոգերմանական ֆակուլտետ, անգլերեն բաժին): Որակավորում՝ անգլերեն և գերմաներեն լեզուների ուսուցիչ

Աշխատանքային փորձ

1997-1999թթ. Երևանի «Դավիթ Անհաղթ» հումանիտար քոլեջ՝ որպես անգլերեն լեզվի ուսուցիչ

1999-2000թթ.  USDA (Ամերիկյան Դեսպանատան գյուղ. դեպարտամենտ՝ որպես թարգմանիչ)

2000-2001թթ. Երևանի «Զվարթնոց» օդանավայկայանում՝ որպես մաքսային ծառայող

2001թ.-ից մինչ օրս Երևանի Հյուսիսային համալսարանում՝ որպես անգլերեն լեզվի դասախոս

2007-2009թթ. վերը նշված համալսարանում՝ որպես ռոմանո-գերմանական ֆակուլտետի դեկան

Դասավանդվող առարկաներ

  1. Հիմնական օտար լեզու (անգլերեն)
  2. Տեսական հնչյունաբանություն
  3. Տեսական քերականություն
  4. Թարգմանության տեսություն և պրակտիկա
  5. Ռոմանոգերմանական բանասիրության հիմունքներ

Լեզվական հմտություններ

Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

 

Հայտարարություններ

Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

24.07.2018
Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացներ...

Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

23.07.2018
Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների...

Գլխավոր նորություններ

Քարտեզ

map

Գնահատեք Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը