stres

«Ապրել պետք է այնպես, որ սթրեսի մեջ ընկնեն ուրիշները». մեզանից ո՞վ է հետևում այս օգտակար խորհրդին: Գրեթե ոչ ոք: Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ բոլորս ավելի շատ ուղղորդվում ենք մեկ այլ կարգախոսով՝ սթրեսը մեր կյանքի համն ու հոտն է:

 Երբևէ մտածե՞լ եք՝ ովքեր եք դուք՝ առաջնորդնե՞ր, թե՞ պարզապես կարգադրություններ կատարող անդեմ արարածներ, և ո՞ր հատկանիշներն են բնորոշ իսկական առաջնորդին: Այս հարցերի պատասխանները մենք ստացանք տնտեսագիտության ֆակուլտետում կազմակերպված «բաց» դասի ժամանակ: Նախաձեռնության հեղինակը տնտեսագիտության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Ա. Ճուղուրյանն էր, մասնակիցները՝ 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները:

Նստած մտածում էի՝ Աստված իմ, ես տառապում եմ այս բոլոր հիվանդություններով, սթրեսի հնարավոր ու անհնար տեսակներով, տագնապներով, վախերով…Եվ թվում էր՝ ինձ ոչինչ չի կարող փրկել, մեկ էլ հանկարծ սթափվեցի. ընդամենը մասնակցում էի Հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի «բաց» դասին  «Հոգեբանություն» առարկայից և լսում շատ հետաքրքիր մի թեմա՝ սթրես, տագնապներ, հույզեր, դրանց առաջացման պատճառները, կանխարգելման միջոցները:

Ավելի ուշ դասախոս, հոգեբան  (ընդ որում` պրակտիկ) Եվա Հովհաննիսյանը բացատրեց, որ այդ երևույթը կոչվում է «բժշկական ֆակուլտետի երրորդ կուրսեցու սինդրոմ», երբ հիվանդությունները ուսումնասիրելիս ուսանողին թվում է, թե ինքն ունի նշված բոլոր ախտանշանները:  

Գլխավոր նորություններ

Ամենաընթերցվող նորություններ