logo-hy

arajnord4 Երբևէ մտածե՞լ եք՝ ովքեր եք դուք՝ առաջնորդնե՞ր, թե՞ պարզապես կարգադրություններ կատարող անդեմ արարածներ, և ո՞ր հատկանիշներն են բնորոշ իսկական առաջնորդին: Այս հարցերի պատասխանները մենք ստացանք տնտեսագիտության ֆակուլտետում կազմակերպված «բաց» դասի ժամանակ: Նախաձեռնության հեղինակը տնտեսագիտության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Ա. Ճուղուրյանն էր, մասնակիցները՝ 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները:

 «Բաց» դասն անցկացվեց մրցույթի ձևով, ընտրվեց ժյուրիի կազմը (նախագահ` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյան), որից հետո փոքրիկ բեմադրությունների միջոցով ուսանողները ներկայացրեցին իրենց պատկերացումները առաջնորդի և ղեկավարի մասին: Ժյուրին գնահատում էր նրանց դերասանական խաղը, ստեղծարարությունը, ուսանողների՝ «առաջնորդ» և «ղեկավար» հասկացությունների  ակադեմիական ընկալումը: Ժյուրիի հարգարժան նախագահը բարձր գնահատեց մրցող խմբերի դերասանական խաղը և   ստեղծարարությունը, սակայն «ակադեմիական ընկալումը» ամենաքիչ միավորները բերեց բոլոր խմբերին էլ: Ինչպես նշեց պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, ուսանողներն իրենց բեմադրություններում առաջնորդին ներկայացրեցի իբրև «սուտ խոստումներ տվող մեկի, որի լավատեսական կանխատեսումների մեջ որևէ տրամաբանություն չկար»:  Այնուհետև փոքրիկ դասախոսությամբ պրոֆեսոր Վ. Միրզոյանը լսարանին ներկայացրեց առաջնորդի և ղեկավարի բնորոշ գծերը՝ հետաքրքիր օրինակներով բացատրելով ասելիքը: Ժյուրիի նախագահը բուհին նվիրեց իր հեղինակած մի  շարք արժեքավոր գրքեր, որոնք առաջինը կարդալու համար արդեն իսկ բախվել են պրոֆեսոր Ա. ճուղուրյանն ու Գ. Հակոբյանը (կարծես թե չի կարելի հերթականությամբ կարդալ): Միջոցառման ավարտին անակնկալ մատուցեցին տնտեսագիտության ֆակուլտետում սովորող հնդիկ ուսանողները՝ ներկայացնելով ազգային պարերի փոքրիկ շարան:


Հայտարարություններ

Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

24.07.2018
Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացներ...

Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

23.07.2018
Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների...

Գլխավոր նորություններ