logo-hy

stres

«Ապրել պետք է այնպես, որ սթրեսի մեջ ընկնեն ուրիշները». մեզանից ո՞վ է հետևում այս օգտակար խորհրդին: Գրեթե ոչ ոք: Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ բոլորս ավելի շատ ուղղորդվում ենք մեկ այլ կարգախոսով՝ սթրեսը մեր կյանքի համն ու հոտն է:

Բայց սթրեսը երբեմն դառնում է տեր ու տիրակալ՝ փչացնելով ձեր կյանքը: Հենց դրանից խուսափելու, մեր կյանքում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար Լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը Սթրեսի ու ցավի կառավարման կենտրոնի հետ կազմակերպեց սեմինար «Սթրեսի կառավարում» թեմայով: Այն նախատեսված էր Մանկավարժության ֆակուլտետի ուսանողների համար, քանի որ, ինչպես հայտնի է, մանկավարժները ավելի շատ են ենթակա սթրեսների: Սեմինարը վարում էր Սթրեսի ու ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը  , որը հանգամանալից կերպով անդրադարձավ սթրեսի տեսակներին, դրա փուլերին, հաղթահարման հինգ ասպեկտներին, սթրեսի կառավարման մեխանիզմներին: Սեմինարի մասնակիցները ծանոթացան նաև սթրեսակայունության զարգացման մեթոդներին, որոնց կիրառումը, պարզվեց, բնավ էլ դժվար չէ: Ամենակարևորը՝ դրական դիրքորոշում ձևավորել, քանի որ սթրեսը վախենում է լավատեսությունից:

Սեմինարի ավարտին ուսանողները լրացրեցին թեստեր՝ պարզելու իրենց սթրեսայնության աստիճանը:


  

 

Հայտարարություններ

Հայտարարություն

21.06.2018
Հայտարարություն

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համա...

Մրցույթ՝ թափուր հաստիքի համար

15.06.2018
Մրցույթ՝ թափուր հաստիքի համար

Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է. ՀՀ տ...

Գլխավոր նորություններ