ԿԱՌԱՎԱՐԻՐ ԱՆՎՐԵՊ
(վարպետության դաս)
Այսօր Հյուսիսային համալսարանի պատվավոր հյուրն էր պրոֆեոսր Վալերի Միրզոյանը, որը վարպետության դաս անցկացրեց «Կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար: Դասախոսության թեման էր «Կառավարման տեսության հարացույցը», որի նպատակը կառավարման տարբեր դպրոցների համեմատական վերլուծությունն էր՝ 19-րդ դարից մինչև մեր օրերը:
Դասաժամն անցավ հետաքրքիր, տիրում էր աշխույժ մթնոլորտ՝ համեմված կառավարման վարքագծի կենդանի օրինակներով, առածանիով, հետաքրքրաշարժ դեպքերի վերլուծություններով: Դասաժամի ավարտին ուսանողներին հնարավորություն տրվեց իրենց հարցադրումներն ուղղելու բանախոսին, իսկ «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի վարիչ, պրոֆ. Արմեն Ճուղուրյանը երախտագիտության խոսք ասաց պրոֆ. Վալերի Միրզոյանին՝ նվիրելով իր հեղինակած գրքերը: