logo cig Հյուսիսային համալսարանում «
Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում հեռավար կրթական տեխնոլոգիաների     զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեխնիկական աշխատանքների համակարգման նպատակով անհատ   խորհրդատուի ընտրության   մրցույթի

 

 

 

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն»( ԾԻԳ) պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես, ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում:

Ծրագրի իրականացման տեխնիկական աշխատանքների համակարգման գծով անհատ խորհրդատուն պետք է իրականացնի ստորև ներկայացված աշխատանքները Հյուսիսային համալսարանում:

Տեխնիկական աջակցություն ծրագրի մենեջմենթին

  1. Էլեկտրոնային նյութերի տեղադրում սերվերում, Էլեկտրոնային շտեմարանների դասավանդման պարբերաբար փորձարկում՝ դասախոսի հետ:
  2. Էլեկտրոնային յուրաքանչյուր շտեմարանի դասավանդման տեխնիկական ապահովվածության միջավայրի պարբերաբար վերահսկողություն:
  3. Սերվերի կայուն աշխատանքի վրա ամենօրյա վերահսկողություն:
  4. Պահանջվող ձևաչափով էլեկտրոնային մոդուլների ֆորմատավորում և ստանդարտացում:
  5. Ծրագրով նախատեսված քննարկումներին մասնակցություն, և աջակցություն Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների լուծմանը:

Մեթոդական աջակցություն էլեկտրոնային շտեմարանների հեղինակներին

  1. Դասախոսների համար վերապատրաստումների անցկացում՝ էլեկտրոնային շտեմարանների արդյունավետ կառուցվածքի ձևավորման, հեռավար ուսուցման հարթակից օգտվելու, տեխնիկական պայմանների, նյութերի տեղադրման և կիրարկման վերաբերյալ:
  2. Էլեկտրոնային դասավանդման մեթոդաբանության առանձնահատկությունների մեկնաբանում, հեռավար ուսուցման հարթակի տեխնիկական և ծրագրային վերազինման, ընթացիկ սպասարկման ուղղությամբ խորհրդատվության տրամադրում:
  3. Խորհրդատվություն MOODLE ծրագրում աջակցող հարթակների (էլեկտրոնային դեկանատ, էլեկտրոնային գրադարան, գնահատման համակարգ) կցագրման ոլորտում:
  4. Հեռավար ուսուցման հարթակի կիրարկման, անվտանգության ապահովման, տվյալների արխիվացման և պահպանման ուղղությամբ խորհրդատվության տրամադրում:

Անհատ խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորման պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում ռավելագույնը 25 միավոր

  • ՏՀՏ կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Microsoft Office փաթեթի իմացություն (Word, PowerPoint),
  • Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Ընդհանուր աշխատանքային փորձ ռավելագույնը 30 միավոր)՝

  • ՏՀՏ և հարակից ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքնային փորձ
  • Թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցման կարողություն /փորձառություն:

Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին ռավելագույնը 45 միավոր

  • Հեռավար դասավանդման ուսումնական գործընթացի և MOODLE հարթակից օգտվելու, դրանում փոփոխություններ կատարելու և օպտիմիզացնելու կարողությունների անհրաժեշտ իմացություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն

  • գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
  • ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է 2017թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2018թ օգոստոսի 31-ը:

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. hասցեով մինչև դեկտեմբերի 20-ը:

Գլխավոր նորություններ

Ամենաընթերցվող նորություններ