logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

HAYTARARUTYUN

Թրեյնինգ «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով
2018թ. ապրիլի 3-ին, ժամը 14:30 Հյուսիսային համալսարանի որակի ապահովման սենյակում (4-րդ հարկ)


Թրեյնինգը կազմակերպվում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի, Youth Opportunities ՀԿ-ի և Հյուսիսային համալսարանի աջակցությամբ: Թրեյնինգը կանցկացնի ՀՍՁԱ անդամ, Համայնքի զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով ծրագրի կրթական բլոկի պատասխանատու, կառավարման և զարգացման թրեյներ Կարեն Հ.Սարգսյանը:

 

Թրեյնինգի թեմաները.

  • Ի՞նչ է սոցիալական ձեռներեցությունը
  • Ո՞րն է սոցիալական ձեռներեցության և ձեռնարկատիրության տարբերությունները
  • Որո՞նք են հիմնական 5 բնութագրիչները սոցիալական ձեռնարկատիրության
  • Ո՞րն է սոցիալական բիզնեսի և հարակից հասկացությունների տարբերությունները
  • Ի՞նչ դեր ունի ՍՁ-ն համայնքի զարգացման հարցում (3 հիմնական ուղղությունները)

Թրեյնինգի նպատակն է.

Ներկայացնել ուսանողությանն ու երիտասարդությանը ձեռնարկատիրության այլընտրանքային ուղղությունը՝ նպաստելով սոցիալական և բիզնես մոտեցումների բալանսավորմանը:

Ի՞նչ կտա թրեյնինգը.

Արդյունքում մասնակիցները կծանոթանան ՍՁ-ի առավելությունների հետ, մասնավորապես՝ ներդրումների ներգրավման և արագ շահույթ գեներացնելու նրբություններին:

Թիրախային խումբ.

Բոլոր այն ուսանողներն ու դասախոսները, ովքեր ցանկանում են բիզնես սկսել, բայց միևնույն ժամանակ թե հոգ տանեն մարդկանց մասին, և թե արագ և հեշտ ճանապարհով գտնեն այդ բիզնեսի համար ֆինանսական և այլ աջակցման միջոցներ:

Թրեյնինգի ընթացքում կներկայացվեն թե միջազգային և թե տեղական սոցիալական ձեռնարկությունների օրինակներ, կոնկրետ դեպքեր, իրավիճակներ:

Ցանկացողները կարող են հայտագրվել՝ այցելելով Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ (+374010) 559 776

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...