logo-hy

logo cig

Հյուսիսային համալսարանում <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի համար հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

Հյուսիսային համալսարանը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում ՙԿրթական ծրագրերի կենտրոն՚ ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է<<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>>  կրթական ծրագիրը:

 

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում են համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի վերապատրաստում­ների կազմակերպում՝ Moodle հեռավար ուսուցման ծրագրի վերաբերյալ: Հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով Moodle հեռավար ուսուցման ծրագրի շուրջ վերապատրաստումների անցկացման համար նախատեսվում է ներգրավել մեկ անհատ խորհրդատուի ծառայություն:

ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Վերապատրաստումները նախատեսվում են անցկացնել 2 անգամ՝ ընդհանուր 2 խումբով՝ 15-20 անձ յուրաքանչյուր խմբում, 10-ական օրով 3-ական ժամով (10-օր առաջին խմբի՝ վարչական կազմի համար, 10 օր երկրորդ խմբի՝ դասախոսական կազմի համար):

Հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով Moodle հեռավար ուսուցման ծրագրի վերաբերյալ վերապատրաստող-խորհրդատուի կողմից վերապատրաստումներն իրականացվելու են հետևյալ Ծրագրով.

 

Սույն վերապատրաստման դասընթացը մասնակից-դասավանդողներին կուղղորդի Moodle-ի օգտագործման հիմնական քայլերի միջոցով. ստեղծել ճկուն դասընթացներ՝ ներդնելով գործունեության բոլոր տեսակները, կրթական բովանդակությունը և մուլտիմեդիա պաշարները:

Moodle-ը կարող է օգտագործվել առցանց դասընթացների համար, ինչպես նաև խառը տիպի ուսուցման ժամանակ, որտեղ լսարանային աշխատանքը լրացվում է թվային նյութերի լայն տեսականիով:

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ և ԽԱՌԸ ՏԻՊԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

  • Էլեկտրոնային և խառը տիպի ուսուցում. սահմանում, բնութագիր և ընթացիկ միտումներ:
  • Moodle ԷՈԻԿՀ- ի առավելությունները:
  • Moodle դասընթացների տեսակները:
  • Moodle- ում նավարկություն. ուսուցանողների և ուսանողների ռեժիմներ: Դերեր:
  • Բլոկներ և դասընթացի բաժիններ. տեսակներ և գործառույթներ:
  • Պրակտիկ աշխատանք. Moodle դասընթացի ստեղծում:

Moodle-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ I

  • Moodle- ի գործունեության տեսակները:
  • Յուրաքանչյուր ուսումնական արդյունքի համար ճիշտ գործունեության ընտրությունը:
  • Հաղորդակցման գործունեություններ. ֆորումներ, զրույցներ, հետազոտություններ
    (ընտրություն և հետադարձ կապ):
  • Պրակտիկ աշխատանք. հաղորդակցման գործունեությունների ավելացումը Moodle դասընթացում:

Moodle-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ II

  • Համագործակցային գործունեություն' վիքի, սեմինարներ, տվյալների բազաներ, բառարաններ:
  • Անհատական գործունեություն. հանձնարարություններ, դասախոսություններ, թեստեր, SCORM փաթեթներ:
  • Պրակտիկ աշխատանք. համատեղ և անհատական գործողությունների ավելացում Moodle դասընթացում:

Moodle-ի ՊԱՇԱՐՆԵՐԸ

  • Պաշարների տեսակները:
  • Ուսուցանողի պաշարները՝ պիտակներ, գրքեր, ֆայլեր, թղթապանակներ, բովանդակային փաթեթներ, վեբ էջեր:
  • Արտաքին պաշարներ. արտաքին հղումներ և ներկառուցված մեդիա միջոցներ:
  • Հեղինակային իրավունք և արտաքին պաշարների օգտագործում:
  • Պրակտիկ աշխատանք. ներքին և արտաքին պաշարների ավելացումը Moodle դասընթացում:

ԳՆԱՀԱՏՈՒՄԸ Moodle-ում: ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

  • Ընտրանքների հատկությունները (enrolling options):
  • Գնահատում. ինչպես սահմանել գնահատման սանդղակները:
  • Գնահատում. դասընթացի գնահատման սանդղակի կարգաբերում:
  • Ուսանողների մոնիտորինգ: Moodle-ի հաշվետվությունների օգտագործում:
  • Դասընթացի կառավարում. դասընթացների պահեստավորում և վերականգնում:
  • Դասընթացի կառավարում. նոր ուսումնական տարվա համար դասընթացի վերակարգաբերում:
  • Պրակտիկ աշխատանք. դասընթացի պահեստավորում:

Յուրաքանչյուր խմբի համար դասընթացի տևողությունը՝

Տեսական – 20 ժամ

Պրակտիկ – 10 ժամ

Ընդամենը 60 ժամ՝ երկու խմբերի համար միասին հաշվարկած:

Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է մեկնարկից հետո:

Անհատ խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորման պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում (առավելագույնը 20 միավոր

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է գիտական աստիճան):
  • Մասնագիտական կրթությունը կամ որակավորում մանկավարժության և/կամ ՏՏ ոլորտներում կդիտվի որպես առավելություն:
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն:

Ընդհանուր աշխատանքային փորձ ռավելագույնը 35 միավոր)՝

  • Համակարգչային ընդհանուր հմտություններ:
  • Թիմային աշխատանքի կարողություն:
  • Moodle հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունների իմացություն:
  • Բուհում դասավանդման առնվազն 5 տարվա փորձառություն:

Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին ռավելագույնը 45 միավոր)՝

  • Moodle հեռավար ուսուցման հարթակով աշխատելու փորձ (հեռավար դասընթացներ կազմակերպելու փորձ, վերապատրաստումներ և այլն):

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն

  • գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
  • ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի տեսանկյունից ներկայացված պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով, մինչև 2018 թվականի հունիսի 22-ը, ժամը 14:00:

Հայտարարություններ

Հայտարարություն

21.06.2018
Հայտարարություն

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համա...

Մրցույթ՝ թափուր հաստիքի համար

15.06.2018
Մրցույթ՝ թափուր հաստիքի համար

Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է. ՀՀ տ...

Գլխավոր նորություններ