logo-hy

logo nu 

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար:

Հիմնական պահանջները՝

  • առնվազն 5 տարվա ղեկավար աշխատանքի փորձ կրթության ոլորտում,
  • գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան, դոցենտի կամ պրոֆեսորի գիտական կոչում,
  • հայերեն և ռուսերեն լեզուներով բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, անգլերեն լեզվին տիրապետելը կդիտվի առավելություն
  • մինչև 60 տարեկան

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում,
  • մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից,
  • ինքնակենսագրություն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ
  • բնութագիր նախկին աշխատավայրից

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հունիսի 21-ից մինչև հուլիսի 18-ը ներառյալ, ժամը 9.30-ից 17.00-ը (բացի շաբաթ, կիրակի օրերից), Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 15 ա, 3-րդ հարկ):

  • Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի հուլիսի 20-ին Հյուսիսային համալսարանում: 
  • Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հյուսիային համալսարանի կադրերի բաժնի ղեկավար Դ.Սիմոնյանին 010 55 40 56 հեռախոսահամարով կամ այցելել համալսարանի պաշտոնական կայքէջ՝ am հասցեով:

Հյուսիսային համալսարանի մասնակիցների (կառավարման) խորհուրդ

 

Հայտարարություններ

Պրակտիկայի հնարավորություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում

18.07.2018
Պրակտիկայի հնարավորություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պրակտիկայի հնարավորություն...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (հայցորդության) ընդունելություն

12.07.2018
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (հայցորդության) ընդունելություն

Հյուսիսային համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (հայցորդության) ընդունելու...

Գլխավոր նորություններ