logo-hy

Varchutyun

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Որակի ապահովման վարչությունը համալսարանի ինքնու­րույն կառուցվածքային ստորաբաժանում է: Վարչության առաքելությունն է աջակցել համալսարանում որակի ապահովման մշակույթի ձևավորմանը, որակի ամբողջական կառավարման համակարգի ներդրմանը, բուհի ռազմավարական առաջնահերթությունների իրագործման նկատմամբ վերահսկելիության, գնահատման և բարելավման մեխանիզմների ապահովմանը, նպաստել մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:


Վարչության խնդիրներն են.

  • որակի ապահովման ամբողջական համակարգի անցնելու համար նախադրյալների ստեղծում, համալսարանի ստորաբաժանումներում (ֆակուլտետներ, ամբիոններ) որակի ապահովման տեղական կառույցների ձևավորում,
  • որակի կառավարման նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ապահովում,
  • բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրագործման արդյունավետ վերահսկողություն, ծավալվող գործընթացների անընդհատ մշտադիտարկում, գնահատման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում, բարելավման ծրագրերի առաջադրում,
  • շուկայամետ ՄԿԾ-ների ստեղծման, դրանց համընթեռնելիության և նմանատիպ այլ համեմատելի ծրագրերի հետ համահունչության, ուսանողների շարժունության ապահովման վերահսկման և գնահատման արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
  • գիտահետազոտական և նորարարական ծրագրերի մշակման, իրականացման, գնահատման և վերանայման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
  • բուհի արտաքին կապերի զարգացման և միջազգայնացման ծրագրերի և գործընթացների մշտադիտարկման և գնահատման գործիքների ստեղծում,
  • բուհի գործունեության վերաբերյալ հաշվետվողակա­նու­թյան ապահովում,
  • արտաքին գնահատում իրականացնող կառույցների հետ համագործակցում,
  • համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային ինքնավերլուծության աշխատանքների համադասում, արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին օժանդակում:

Աշխատակազմը՝

Վարչության պետ՝ Հակոբ Քնաջյան

Վարչության մասնագետ՝ Վարդանուշ Մինասյան


Կոնտակտներ՝
Հեռ. ` (+374 10) 554056
Էլ.փոստ`  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ուսումնական վարչություն

The League's mission is:

- promote creation of learning society in Armenia

- raise the awareness about lifelong learning among wide groups of the society

- establishment of social partnership in the field of lifelong learning

- facilitate introduction of lifelong learning concepts practices in all the fields of economy and social life

- steer the integration of Armenian lifelong learning system in alignment to most current international developments of the field;

- to support individuals’ civic education, their involvement in social activities and, as a result, the development of civil society in Armenia.

he League is guided by the following core values:

• Democracy and transparency;

• Concord, mutual confidence and support;

• Responsibility, decency and tolerance;

• Consistency and adherence to adopted ideas;

• Creativeness and innovativeness;

• Excellency and perfection;

• Participation and cooperation.

 

Հայտարարություններ

Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

24.07.2018
Աուդիո և վիդեո կոնֆերանս համակարգերի մրցույթ

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացներ...

Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

23.07.2018
Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների...

Գլխավոր նորություններ

Քարտեզ

map