bajinner

 

Արտաքին կապերի բաժինը Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, Հյուսիսային համալսարանի կանոնադրության և իր կանոնադրության, ինչպես նաև համալսարանի կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների և ռեկտորի հրամանների հիման վրա:

Արտաքին կապերի բաժնի հիմնական նպատակն է նպաստել համաշխարհային գիտակրթական գործընթացներին ու ծրագրերին համալսարանի ինտեգրմանը, միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի և արտասահմանյան գիտակրթական հաստատությունների, հիմնադրամների և միջազգային կառույցների հետ համագործակցության ձևավորմանը, ընդլայնմանն ու դրանց հետ կապված հարցերի համակարգմանը:

Արտաքին կապերի բաժնի գործունեությունը կոորդինացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է համալսարանի ռեկտորի հրամանով:

Բաժնի գործառույթներից են.

  • կազմակերպել արտերկրի կրթական հաստատությունների և գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքման բանակցային գործընթացները,
  • կազմակերպել Համալսարանի արտաքին կապերի զարգացմանն ուղղված միջոցառումներին՝ միջազգային կլոր սեղաններ, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, համալսարանի մասնակցության աշխատանքները,
  • աջակցել միջազգային գիտակրթական ծրագրերի շրջանակներում գիտաժողովներին, ինչպես նաև փոխանակման ծրագրերի շրջանակներում, համալսարանի շահերից բխող այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով արտերկիր մեկնող մասնակիցների գործուղումների կազմակերպման գործընթացներին,
  • ապահովել համալսարանի ինտերնետային կայքում (ֆեյսբուքյան էջում) և համալսարանի պարբերականում արտաքին կապերի գործունեության, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն և տեղադրում,
  • համալսարանի ստորաբաժանումներին և սովորողներին իրազեկել միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների և արտերկրի համալսարանների կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին,
  • նախապատրաստել համալսարանի կողմից նոր միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության փաստաթղթերը և կոորդինացնել արդեն իսկ շահած դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքիկ աշխատանքները,
  • ապահովել համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների երաշխավորությամբ միջազգային գիտակրթական պայմանագրերի կողմ հանդիսացող համալսարանների և գիտական կենտրոնների հետ պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը և նամակագրության վարումը:

Սյուզաննա Սարգսյան

Արտաքին կապերի բաժնի պետ

Էլ.փոստ`  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Նելլի Ավագյան

Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ

Էլ.փոստ`  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հեռ. ` (+374 10) 559776

Համալսարանում գործում է Լրատվության և հասարակության հետ կապերի բաժինը, որը արտաքին ու ներքին շահակիցներին տեղեկատվություն է տրամադրում բուհի գործունեության վերաբերյալ, աշխատանքներ է տանում հանրության հետ կապերը ամրապնդելու, բուհի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ:

Բաժինն իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝

  • հրապարակում է բուհին առնչվող ողջ տեղեկատվությունը ՀՀ պարբերական մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթում, http://northern.amկայքում,
  • գովազդային արշավներ է կազմակերպում տարբեր ԶԼՄ-ներով, հավաքում ու վերլուծում է համալսարանին վերաբերող տեղեկատվությունը՝ համապատասխան վերլուծությունների հիման վրա կազմակերպելով բաժնի հետագա աշխատանքները, 
  • պլանավորում ու վերահսկում է ԶԼՄ-ների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության տրամադրման ու փոխանակման գործընթացը,
  • նպաստում է համալսարանի՝ տեղեկատվության տարածման տպագիր միջոցների զարգացմանը (բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ, պաշտոնաթերթի հավելվածներ, տեղեկագրեր և այլն),
  • պատրաստում է համալսարանի գործունեության վերաբերյալ տեսանյութեր՝ ապահովելով դրանց տարածումը:
  • պարբերաբար հարցումներ է անցկացնում շահակիցների շրջանում՝ բուհին առնչվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ:

Աշխատակազմը՝

Բաժնի ղեկավար՝ Գայանե Հակոբյան

Բաժնի առաջատար մասնագետ՝ Արփինե Ալեքսանյան

Հեռ: (+374 10) 554135

Էլ.փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ընդհանուր բաժին

Կադրերի բաժինը հանդիսանում է Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հյուսիսային համալսարանի կանոնադրությամբ, Հյուսիսային համալսարանի կառավարման մարմինների որոշումներով, ռեկտորի հրամաններով:

Բաժնի ընթացիկ գործունեությունն իրականացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատում է համալսարանի ռեկտորի հրամանով:

ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման ռազմավարության մշակում և իրականացում:

Վարչատնտեսական, պրոֆեսորդասախոսական, գիտական, ուսումնա­օժանդակ և սպասարկող անձնակազմի (այսուհետ` աշխատողներ) փաստաթղթերի գործավարության ապահովում:

Համալսարանի կադրային գործերի վարման աշխատանքների ապահովում,

Աշխատողների հաստիքային, գիտական և գիտամանկավարժական հաշվետվությունների կազմում,

Աշխատանքից ազատվածների անձնական գործերի արխիվացում:

Աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, արձակուրդի տրամադրման և այլ հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում ռեկտորի հաստատմանը:

Աշխատողների անձնական գործերի սահմանված կարգով կազմում և անձնական տվյալների գաղտնիության ապահովում:

Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում է և ներկայացնում ռեկտորի հաստատմանը:

Ուսանողների հետ համալսարանում ուսումնառության, սահմանված տարեկան վարձի չափի, վճարման կարգի, գանձման սկզբունքների և ժամկետների մասին պայմանագրերի կազմում և ներկայացում ռեկտորի հաստատմանը:

Աշխատողներին անհրաժեշտ տեղեկանքների պատրաստում և տրամադրում (ստաժի, թոշակի ձևակերպման, գիտական աստիճան, գիտական կոչում ստանալու, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և այլնի վերաբերյալ):

Յուրաքնաչյուր ամիս հարկային պետական մարմնին աշխատողների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխման, չվճարվող արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացնում:

ՀՀ ԿԳ նախարարության լիցեզավորման մարմնին համալսարանի լիցենզավորման գործունեությանն առնչվող հաշվետվության ներկայացնում:

Ըստ պաշտոնների, գիտական աստիճանի, գիտական կոչման, հաստիքային կարգավիճակի ամենամյա վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:

Համալսարանի կադրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում համալսարանի ռեկտորի:

Համալսարանի կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի, բաժնի գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:

Դիանա Սիմոնյան

Կադրերի բաժնի վարիչ

Հեռ. ` (+374 10) 554056

Էլ.փոստ`  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։


Հաշվապահություն

Գլխավոր նորություններ

Քարտեզ