gitaox

Հյուսիսային համալսարանում կազմակերպվել ու անցկացվել են բազմաթիվ միջբուհական ու միջազգային գիտաժողովներ՝ նվիրված գիտական ու հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հիմնախնդիրների, մեր օրերում բարձրագույն կրթության առջև ծառացած կարևոր հարցերի: Դրանք են.

  1. ««Բուհ-բանակ» համագործակցության գերակայությունը «Ազգ-բանակ» հայեցակարգի  համատեքստում» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2017 թ. նոյեմբերի 14-15-ին (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 388 էջ ծավալով):
  2. «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին,  անցկացվել է 2016 թ. նոյեմբերի 22-23-ին  (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 194 էջ ծավալով):
  3. «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը անցկացվել է  2015 թ. ապրիլի 21-22-ին, (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 532 էջ ծավալով):
  4. «Տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»  միջազգային գիտաժողովը անցկացվել է  2014 թ. հունիսի 13-14-ին (գիտաժողովի նյութերը նույն թվականին առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 140  էջ ծավալով):
  5. «Բուհերի ակադեմիական ազատությունների և մրցակցային պայմանների ապահովումը՝ բարձրորակ կրթության գրավական»  միջազգային գիտաժողովը անցկացվել է 2013 թվականի մայիսի  8-ին և 13-ին (գիտաժողովի նյութերը նույն թվականին առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 408 էջ ծավալով)
  6. «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի  հիմնախնդիրները» միջազգային գիտա­ժո­ղովը անցկացվել է 2012 թվականի մայիսի 17-18-ը՝ հայաստանյան և արտասահմանյան մի շարք երկրների (Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ, Բելգորոդ, Սամարա, Սմոլենսկ քաղաքներ), ԱՄՆ, Ղրղզստան, Ուզբեկստան, Վրաստան, Իրան) բուհերի ու գիտա­հե­տազոտական կազմակերպությունների ներկայա­ցու­ցիչների մասնակցությամբ (գիտաժողովի նյութերը նույն թվականին առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 700  էջ ծավալով):
  7. «Հումանի­տար գիտու­թյուն­ների արդի հիմնախնդիրները» միջբուհական գիտաժողովը՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին, անցկացվել է 2011 թվականի դեկտեմբերի 16-17-ին (գիտաժողովի նյութերը նույն թվականին Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից տպագրվել են առանձին ժողովածուով՝ 208 էջ ծավալով),
  8. «Ուսուցման բազմաձևության արդիականությունը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքս­տում» խորագրով միջբուհական գիտագործնական կոնֆերանսը Հյուսիսային համալսարանում  անցկացվել է2011 թվականի ապրիլի 15-ին:
  9. «Կրթական բարեփոխումներազգային լավագույն ավանդույթները և միջազ­գային առաջավոր փորձը» խորագրով՝ անցկացվել է 2010 թվականի ապրիլի 21-22-ը, (նստաշրջանի նյութերը  առանձին ժողովածուով  նույն թվականին տպագրվել են  Հյուսիսային համալսարանի հրատարակչության կողմից՝ 397 էջ ծավալով):
  10. «Թումանյանը և XXI դարը» խորագրով միջբուհական գիտական նստաշրջանը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին, անցկացվել է 2009 թվականի փետրվարի 19-ին  (նստաշրջանի նյութերը  առանձին ժողովա­ծուով նույն թվականին հրատարակվել են  Հյուսիսային համալսարանի հրատարակչության կողմից՝  108 էջ ծավալով):
  11. Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ 2008 թվականի հունվարի 17-ի գիտագործ­նական կոնֆերանսը՝ նվիրված «Ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրման հրատապ խնդիր­ները» թեմային:
  12. «Հայաս­տանը նոր հազարամյակի մարտա­հրա­վերներին դեմ հանդիման» խորագրով գիտական նստա­շրջանը՝ անցկացված 2008 թվականի ապրիլի 4-6-ը (գիտա­կան նստաշրջանի նյութերը  առանձին ժողովածուով  նույն թվականին լույս են տեսել Հյուսիսային համալսարանի հրատարակչության կողմից՝ 272 էջ ծավալով):
  13. «Հայ-ռուսական հարաբերությունները և արդիականությունը» թեմայով գիտական կոնֆերանսը՝ անցկացված 2000 թվականին (կոնֆերանսի նյութերը 2002 թվակա­նին լույս են տեսել առանձին ժողովածուով՝131 էջ ծավալով):

 

 

 

       

Հայտարարություններ

Պայմանագրի շնորհման հայտարարություն

12.04.2018
Պայմանագրի շնորհման հայտարարություն

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ո...

Թրեյնինգ «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով

28.03.2018
Թրեյնինգ «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով

Թրեյնինգ «Սոցիալական ձեռնարկատիրություն» թեմայով2018թ. ապրիլի 3-ին, ժամը 14:30...