logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

BAKALAVRIAT RUS

dimord bakalavr

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարանի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգում դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված Պե­տա­կան և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելու­թյան (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԿԱ  ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդու­նե­լությունն իրականացվում է հանրապետական միասնական քննությունների արդյունքում. բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնում են միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններ:

ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԱՅՍՏԵՂ

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) համակարգ

Համալսարանին ՀՀ կառավարության որոշմամբ (2024/2025 ուստարվա որոշումը կկցվի հրապարակվելուն պես) ըստ մասնագիտությունների հատկացվում են  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր, այսուհետ՝ պետպատվեր, որից մրցութային կարգով կարող են օգտվել ընդունելության 1–ին հայտում Հյուսիսային համալսարանի համապատասխան մասնագիտության անվճար համակարգ  հայտագրած դիմորդները: Նույն դիմորդները կարող են 2-րդ հայտով դիմել Հյուսիսային համալսարանի վճարովի համակարգ, հնարավորություն ստանալով մասնակցելու Բուհի ներսում կազմակերպվող Ներբուհական անվճար համակարգի մրցութին:

Ներբուհական անվճար համակարգ.

Բուհի կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ բոլոր ֆակուլտետներում  մրցութային կարգով ընդունելության տեղերի մինչև 10%-ի չափով իրականացվում է անվճար ուսուցում, որը կարող է պահպանվել ուսումնառության ողջ ընթացքում, եթե ուսանողը ապահովել է ՄՈԳ–ի սահմանված չափաքանակը:

Համալսարանում գործում է անվանական և հատուկ կրթաթոշակների, սոցիալական և ուսման առաջադիմությունը խթանող զեղչերի համակարգ:

Համալսարանի առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր  կնքելով ստանում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում, մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 26 տարին լրանալու օրը:

 

Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման տևողությունը 4 տարի է, հեռակա ուսուցմանը՝ 5 տարի: 

Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:

ԲՈՒՀԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

Բակալավրիատի դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է բուհում),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD), զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական (բնօրինակը)։ Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
  • ավարտական վկայական, կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթուղթ՝ դիպլոմը իր հավելվածով (բնօրինակը),
  • 6 լուսանկար (3x4 սմ չափսի):

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...

Карта

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4