ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
- ԱՌԿԱ ուսման տևողությունը՝ 4 տարի
/Իրավագիտության բակալավրի կրթական աստիճան/
- ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝ 5 տարի
/Իրավագիտության բակալավրի կրթական աստիճան/
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
- ԱՌԿԱ ուսման տևողությունը՝ 2 տարի
/Իրավագիտության մագիստրոսի կրթական աստիճան/
- ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝ 2.5 տարի
/Իրավագիտության մագիստրոսի կրթական աստիճան/
Բուհի առաջատար ստորաբաժանումներից է, որը գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Ֆակուլտետն իր կանոնադրությանը համապատասխան կրում է իրավունքներ և պարտականություններ, իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մասնագիտությամբ: Ֆակուլտետը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, իր կանոնադրությամբ, ինչպես նաև համալսարանի մարմինների, ֆակուլտետի կառավարման մարմինների՝ իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով: Ֆակուլտետի հիմնական ստորաբաժանումներն են ՝
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԸ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը ուսանողներին ուսումնառության տարիների ընթացքում հնարավորություն են տալիս ուսումնասիրել մասնագիտական մի շարք առարկաներ:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ/ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ/
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ/ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ/
Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտի մասնագիտական գործունեության ոլորտները՝
«ԻՐԱՎԱԳՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ֆակուլտետի կառավարման մարմիներն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:
Աշխատակազմ՝
Լիաննա Հակոբյան
Ֆակուլտետի դեկան
Հեռ. ` (+374 10) 554195
<<Հյուսիսային համալսարան>> ՍՊԸ-ի Իրավաբանական կլինիկան Համալսարանի իրավագիտության ֆակուլտետին կից գործող ուսումնախորհրդատվական կառուցվածքային ստորաբաժանում է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:
Կլինիկայի գործունեության նպատակը՝
Կլինիկայի գործունեության նպատակն է ուսանողներին պրակտիկ իրավաբանին անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով ապահովելը։Կլինիկան իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
- կլինիկական կրթության կազմակերպում և իրականացում,
- իրավունքի բոլոր ճյուղերով անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում,
- համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվությունների, դասընթացների կազմակերպում։
Կլինիկայի գործունեության խնդիրներն են՝
1. Ուսանողներին իրավակիրառ պրակտիկայում ծագող իրավական խնդիրների լուծման գործընթացին ընդգրկելը։
2. Իրավաբանի մասնագիտության դերն ու նշանակությունը ճիշտ պատկերացնելուն և մասնագիտական վարքագծի կատարելագործմանն օժանդակելը։
3. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվությունների ապահովումը։
4. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և արտաքին շահակիցների իրավագիտակցության բարձրացման ապահովմանը նպաստելը։
5. ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիներին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ապահովումը:
Կլինիկայի ղեկավար՝
Թեհմինե Բաղդասարյան
Հասցե՝ Ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա, 5-րդ հարկ
Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հեռ. ` (+374 10) 554056