logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

dasԱրդեն մի քանի տարի է, ինչ բուհի տարբեր ֆակուլտետների կրթական ծրագրերում ներառվել է խոսքի զարգացմանը, բանավոր  հաղորդակցության  բարելավմանն ուղղված բավականին հետաքրքիր դասընթաց, որը վարում է ոլորտի ճանաչված մասնագետ, հեռուստառադիոեթերի խոսքի փորձառու վարպետ Մարինե Մաճկալյանը:  Մենք հաճախ ենք մասնակցել նրա անցկացրած «բաց» դասերին, որոնցից մեկը կազմակերպվեց մարտի 2-ին իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում:

Դասի թեման էր «Ինչպես բարելավել խոսքի որակը»: Մ. Մաճկալյանը ներկայացրեց գեղեցիկ խոսքին ներկայացվող պահանջները՝ խոսել հստակ, լսել ինքներս մեզ՝ վերահսկելով մեր խոսքը: «Գեղեցիկ, սահուն ու գրագետ խոսքը մեր կողմն է գրավում ունկնդրին, շահում նրա համակրանքը: Այն հաջողության կարևոր բաղադրիչն է, միաժամանակ համոզելու, մեր նպատակներին հասնելու լավագույն միջոցը»,-հավելեց բանախոսն ու անդրադարձավ խոսքում առավել հաճախ հանդիպող թերություններին՝ արագախոսությանը, քթախոսությանը, միատարրությանը և այլն:Դասախոսը հորդորեց խուսափել օտարամոլությունից, կրկնաբանությունից և հիշել մի կարևոր հանգամանք՝ խոսել պետք է ոչ թե ականջի, այլ աչքերի համար: Այսինքն՝ պատկերավոր, տպավորիչ ու «տեսանելի»:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...