Գլխավոր Մեր մասին Ընդհանուր

Խմբագրություն

Գայանե Հակոբյան, Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, «Հյուսիսային համալսարան» պարբերականի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու:  2008 թվականին պաշտպանել է«Սիլվա Կապուտիկյանի հրապարակախոսությունը»  թեկնածուական թեզը, մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, թղթակցում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին: 



«Հյուսիսային համալսարան»
պարբերականը լույս է տեսնում 1998 թվականից: Այն արտացոլում է համալսարանի անցուդարձը, անդրադառնում բուհին առնչվող հիշարժան իրադարձություններին ու լուսաբանում ուսանողական կյանքը: Պարբերականը հնարավորություն է ընձեռում հատկապես լրագրության ֆակուլտետի ուսանողներին` լրագրողական առաջին քայլերն անելու, փորձ և հմտություն ձեռք բերելու համար: Թերթում տպագրվում են նաև մայրաքաղաքային կյանքն արտացոլող նյութեր, որոնց հեղինակները Հյուսիսային համալսարանի ուսանողներն են: Ամսագրի խմբագրությունը  համագործակցում է բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ:


Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: