Գլխավոր Մեր մասին Ղեկավարություն

Գիտական խորհուրդ

Հատվածներ համալսարանի կանոնադրությունից.

  1. Համալսարանի գիտխորհուրդը համալսարանի գործունեության հիմնական հարցերի քննարկման համար ռեկտորին աոնթեր ստեղծված մարմին է:
  2. Համալսարանի խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (խորհրդի նախագահ), պրոռեկտորները, դեկանները, ուսումնական մասի և ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՛ուսանողության ներկայացուցիչներ։ Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաև Համալսարանի գործունեության հետ սերտորեն առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ անվանի գիտնականներ ու առաջատար մասնագետներ։
  3. Համալսարանի խորհրդի կազմը հաստատվում է ռեկտորի կողմից և ձևակերպվում է հրամանով։
  4. Համալսարանի խորհրդի հիմնական նպատակը ԲՈՒՀ-ի ամբողջ կոլեկ¬տիվի ջանքերի միավորումն է և դրանց նպատակամղումը Համալսարանի առջև դրված խնդիրների իրականացմանը, բարձրագույն կրթությամբ ժամանակակից որակյալ կադրերի պատրաստմանը։

Հյուսիսային համալսարանի գիտական խորհուրդը`

  • քննարկում է ուսումնական պրոցեսի կազմակերպման բարելավման եւ նրա արդյու նավետության բարձրացման հետ կապված կարևոր հարցեր.
  • քննության է առնում ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը.
  • լսում է դեպարտամենտների, ամբիոնների և համալսարանական մյուս ստորաբա ժանումների ղեկավարների հաշվետվություններ ուսումնական, գիտահետազոտական և գաղափարադաստիարակչական աշխատանքների վիճակի եւ ղրանց բարելավման միջոցառումների մասին.
  • քննարկում է ուսումնական աշխատանքի, ուսանողների ուսումնական, արտադրական, եզրափակիչ պրակտիկայի տարեկան արդյունքները և առաջարկություններ է մշակում դրանց բարելավման ուղղությամբ.
  • լսում է դեպարտամենտների դեկանների հաշվետվությունները շրջանավարտների հետ կապերի մասին և միջոցառումներ է մշակում մասնագետների պատրաստման գործի հետագա բարելավման ուղղությամբ.
  • քննության է առնում գիտահետազոտական և գաղափարադաստիարակչական աշխատանքի պլանները.
  • միջոցառումներ է մշակում ուսանողների ֆիզիկական դաստիարակության և նրանց առողջության բարելավման ուղղությամբ.
  • լսում է համալսարանի դեպարտամենտների, ամբիոնների կառուցվածքի կատարելագործման հետ կապված հարցեր և համապատասխան առաջարկություններ ներկայացնում համալսարանի ռեկտորին.
  • քննարկում է դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտական ու ուսումնամեթոդական այլ գրականության նախապատրաստման և հրատարակման հարցեր.
  • քննության է առնում համալսարանի տարեկան ու հեռանկարային զարգացման պլանները.
  • մշակում ու իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված համալսարանի ուսամնա-նյութական բազայի ամրապնդմանն ու զարգացմանը.
  • քննարկում է համալսարանի գործունեության հետ կապված այլ հարցեր։

Խորհրդի աշխատանքն իրականացվում է յուրաքանչյուր կիսամյակի համար կազմված պլաններով, որոնք քննարկվում են խորհրդում և այնուհետև հաստատվում ռեկտորի կողմից։

Ուսումնական և գիտական աշխատանքի բոլոր հարցերի վերաբերյալ խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ`բացի գիտական կոչումների շնորհման մասին որոշումներից, որոնք ընդունվում են փակ գաղտնի) քվեարկությամբ:

Խորհրդի որոշումներն ուժի մեջ են մտնում համալսարանի ռեկտորի կողմից հաստատվելուց հետո։

Գիտխորհրդի նիստերը ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են խորհրդի նախագահի և քարտուղարի կողմից։

Խորհրդի նախագահը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարման սիստեմատիկ ստուգումներ և դրանց արդյունքների մասին տեղեկացնում խորհրդի անդամներին։

Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի 2015 թվականի հունվարի 19-ի նիստի:

Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի կազմը:

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: