Անվանական կրթաթոշակներ

Հյուսիսային համալսարանում ուսանողներին
հատկացվող անվանական կրթաթոշակները

«Անդրանիկ Մարգարյան»

«Անդրանիկ Մարգարյան» կրթաթոշակը Հյուսիսային համալսարանում գործում է 2009-10 ուստարվանից և մրցութային կարգով շնորհվում է համալսարանի՝ առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք ցուցաբերած ուսանողներին:

«Հովհաննես Թումանյան»

Ամենայն հայոց բանաստեղծի անունը կրող երկու կրթաթոշակ է շնորհվում, որոնք համալսարանում սահմանվել են 2004թ.-ից, այդ թվում մեկը համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղի համար, մրցութային կարգով շնորհվում է հումանիտար ֆակուլտետների առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք դրսևորած ուսանողներին:

«Ներսես Աշտարակեցի»

«Ներսես Աշտարակեցի» կամ «Ներսիսյան» կրթաթոշակը սահմանվել է ի հարգանք Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հիշատակի: Կրթաթոշակը 2004թ.-ից մրցութային կարգով շնորհվում է համալսարանի առնվազն 4 կիսամյան գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք ցուցաբերած ուսանողներին:

«Նիկոլայ Ռիժկով»

Հյուսիսային համալսարանի «Նիկոլայ Ռիժկով» կրթաթոշակը մրցութային կարգով շնորհվում է համալսարանի տնտեսագիտության կամ իրավագիտության ֆակուլտետների առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն և օրինակելի վարք ցուցաբերած ուսանողներին:

«Կամո Ուդումյան»

«Կամո Ուդումյան» կրթաթոշակը սահմանվել է 2008 թվականի սեպտեմբերին և մրցութային կարգով շնորհվում է համալսարանի հումանիտար ֆակուլտետներից որևէ մեկի առնվազն չորս կիսամյակ գերազանց առաջադիմություն, օրինակելի վարք դրսևորած ուսանողներին:

«Վիկտոր Համբարձումյան»

Համալսարանում 2004թ.-ից սահմանված «Վիկտոր Համբարձումյանի» երկու կրթաթոշակները մրցութային կարգով շնորհվում են առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն և գիտահետազոտական աշխատանքների ակնհայտ հակում դրսեւորած ուսանողներին:

«Աշոտ Փարեմուզյան»

Հյուսիսային համալսարանում 2004 թվականից սահմանված է «Աշոտ Փարեմուզյանի» երկու կրթաթոշակ, որոնք մրցութային կարգով շնորհվում են համալսարանի մանկավարժության, հայեց լեզվի ու գրականության կամ օտար լեզուների ֆակուլտետների առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմության եւ օրինակելի վարք ցուցաբերած ուսանողներին:

«Վազգեն Սարգսյան»

Հյուսիսայի համալսարանի «Վազգեն Սարգսյան» կրթաթոշակը սահմանվել է 2001 թվականին և ամեն տարի մրցութային կարգով շնորհվում է առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմությում ցուցաբերած և ՀՀ պաշտպանության բանակում ծառայությունը հաջողությամբ իրականացրած ուսանողներին:

«21-րդ դարի մասնագետ»

Համալսարանում 2004 թ.-ից ի վեր գործող «21-րդ դարի մասնագետ» անվանական կրթաթոշակը, որնո ւղղված է ուսման առաջադիմության և նրա արդյունավետության բարելավմանը, մրցութային կարգով 1 տարի ժամկետով շնորհվում է համալսարանի «Տարվա լավագույն ուսանող» անվանական մրցույթի հաղթողին:

«Հյուսիսափայլ»

Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» կրթաթոշակը սահմանված է հայ մամուլի պատմության առավել նշանավոր երևույթներից մեկի` «Հյուսիսափայլ» ամսագրի անվամբ: «Հյուսիսափայլ» կրթաթոշակը` սկսած 2004թ.-ից մրցութային կարգով շնորհվում է համալսարանի լրագրության ֆակուլտետի առնվազն 4 կիսամյակ գերազանցիկ և ստեղծագործական աշխատանքներում հաջողություն ձեռքբերած ուսանողի:

«Ուսման նվիրյալ»

Համալսարանում 2004թ.-ից սահմանված «Ուսման նվիրյալ» անվանական երկու կրթաթոշակը, որոնցից մեկը նախատեսված է համալսարանի Արթիկի բաժանմունքի համար, մրցութային կարգով շնորհվում են համալսարանի առնվազն 4 կիսամյակ գերազանց առաջադիմություն ցուցաբերած և օրինակելի վարք ու հասարակական աշխատանքներում աչքի ընկած ուսանողներին: