Գլխավոր Մեր մասին Կրթական ծրագրեր

Բժշկական քոլեջ

Բժշկի մասնագիտությունը պարծանքի ու հպարտության առիթ է: Շատ ընտանիքներ երազում են զավակին տեսնել` բժշկի սպիտակ համազգեստով: Երեւանի Հյուսիսային համալսարանն ընձեռում է այդօրինակ հնարավորություն: Համալսարանի բժշկական քոլեջի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ցանկացած մասնագիտական կառույց եւ/կամ շարունակել ուսումը ցանկացած (պետական եւ ոչ պետական) մասնագիտական բուհում: Շրջանավարտներին տրվում է պետության կողմից հավատարմագրված դիպլոմ: Քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմն ու բուհի տեխնիկական հագեցվածությունը միայն դրական անդրադարձ են ունենում ուսումնառության ընթացքին: Ուսումնական պրակտիկան անցնում է կրթական չափորոշիչների համաձայն` բարձր մակարդակով: Բացի այդ, քոլեջի ուսանողներին եւս բուհը տրամադրում է եվրոպական արտադրության մարզագույքերով կահավորված ընդարձակ մարզասրահը, էլեկտրոնային գրադարանը, համակարգչային, գրականագիտական եւ լինգաֆոնային կաբինետները, ընդարձակ դահլիճները: Միջին մասնագիտական կրթական ծրագրով բուհը կրթություն է իրականացնում հետեւյալ մասնագիտությունների գծով. Քույրական գործ /առկա/, Ատամնատեխնիկական գործ /առկա/: Բժշկական քոլեջ ընդունելությունը կատարվում է 9-րդ դասարանի կրթության հիմքի վրա` հարցազրույցի միջոցով: Ուսման տեւողությունը` քույրական գործ մասնագիտությամբ 2-3 տարի, իսկ ատամնատեխնիկական գործ մասնագիտությամբ` 3-4: Տարեկան ուսման վարձը 130.000 դրամ է

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: