Գլխավոր Մասնագիտություններ

Լրագրություն

030600-Լրագրություն

Մասնագիտության որակավորումները`

  • լրագրության բակալավր
  • լրագրության մագիստրոս

Մասնագիտական գործունեության տեսակներն են`

  • հեղինակային գործունեություն` զանգվածային լրատվության միջոցների տարբեր տիպերի ու տեսակների համար նյութերի ստեղծումը` դրանց առանձնահատկությունների հաշվառմամբ
  • խմբագրական գործունեություն` ԶԼՄ-ների տարբեր տեսակներում օգտա­գործ­ման համար նախատեսվող նյութերի մշակումն ու համապատաս­խանե­ցումը տվյալ լրատվամիջոցում ընդունված պահանջներին (լեզվական նորմեր, մասնա­գիտական չափորոշիչներ, ֆորմատներ, ոճեր, տեխնոլո­գիական և այլ բնույթի պահանջներ)
  • նախագծային-վերլուծական գործունեություն` մասնակցություն  ԶԼՄ-ների հայեցակարգի մշակմանը և ճշգրտմանը, դրանց մոդելի և ֆորմատի որոշմանը, խմբագրության գործունեության ծրագրավորմանը, պլանավորմանը և ստացված արդյունքների վերլուծությանը, հեղինակային ծրագ­րե­րի մշակումը և իր սեփական աշխատանքի պլանավորումը
  • կազմակերպական-կառավարչական գործունեություն` իր զբաղեցրած պաշտոնին համա­պատասխան` մասնակցություն տվյալ զանգվածային լրատվության միջոցի, նրա ստորաբաժա­նումների, ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքի  կազմակերպմանը, տեղեկատվական դաշ­տում մեդիաարտադրանքի առաջմղմանը, նրա տեղեկատվական-գովազդային ապահովմանը
  • սոցիալ-կազմակերպական գործունեություն` հասարակության տարբեր խավերի, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացու­ցիչ­ներին ԶԼՄ-ների հետ համա­գոր­ծակ­ցու­թյան մեջ ներգրավումը և փոխգործակ­ցու­թյունը, մասնակցությունը սոցիալական հնչեղություն ունե­ցող հարցերի հասարակա­կան քննարկումներին ու բանավեճերին, լսարանի հետ գործնական ու ինտե­րակտիվ շփման կազմակերպումը, տեղեկատվական-կոմունիկատիվ կապերի հաստատումը` արդի մեդիամիջոցների և նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
  • արտադրական-տեխնոլոգիական գործունեություն` մեդիաարտադրանքի նախապատրաս­տու­­մը տպագրության կամ հեռուստա-ռադիոեթեր հաղորդելու համար` տեղեկատվության հաղորդ­ման տվյալ միջոցի տեխնոլոգիական ստանդարտներին համապատասխան, մասնակցությունը տպա­գիր և ինտերնետ-հրատարակություն­ների, հեռուստառադիոծրագրերի պատրաստմանն ու թողարկ­մա­նը` տեխնոլոգիական ցիկլին և լրատվական տեխնիկայի ընձեռած հնարավորություններին համա­պա­տասխան:

Համալսարանն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են մասնագիտական աշխա­տանքի անցնել`

  • թերթերում, ամսագրերում և այլ պարբերականներում, հեռուստատեսությունում, ռադիոյում,
  • ինտերնետ-ԶԼՄ-ներում և ժամանակակից մյուս մեդիահամակարգերում (օնլայն ԶԼՄ-ներում, մոբիլ մեդիաներում և այլն),
  • տեղեկատվական գործակալություններում,
  • նախարարությունների, գերատեսչությունների, պետական մյուս հիմնարկների,  մունիցի­պալ ու մասնավոր կազմակերպությունների տեղեկատվության և հասա­րա­կայնության հետ կապի ծառայություններում,
  • հրատարակչություններում և մասնագիտական այլ կազմակերպություն­ներում:

 

Ուսանողների տեղեկագրքերում ներկայացված գնահատման կարգը փոփոխվել է... (ծանոթանալ)

 

Ուսումնառության ուղեցույց եւ դասընթացների տեղեկագիրք առկա
ուսուցմամբ ուսանողների համար

Բեռնել

 

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: