Գլխավոր Մասնագիտություններ

Ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա

230100-Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

Մասնագիտության որակավորումները`

  • ճարտարագիտության բակալավր
  • ճարտարագիտության մագիստրոս

Մասնագիտական գործունեության օբյեկտներն են՝

  • ինֆորմացիայի մշակման համակարգերը
  • արտադրական ձեռնարկությունների կենսական ցիկլի ապահովման ինֆորմացիոն համակարգերը
  • հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի միջոցների ծրագրային ապահովումը /ծրագրեր, ծրագրային համալիրներ և համակարգեր/
  • վերոհիշյալ համակարգերի մաթեմատիկական, ինֆորմացիոն, տեխնիկական, ծրագրային  ապահովումը։ 

Մասնագիտական գործունեության տեսակներն են՝

  • նախագծային
  • արտադրական-տեխնոլոգիական
  • գիտահետազոտական
  • կազմակերպական-կառավարչական
  • շահագործողական:

Բուհն ավարտելուց անմիջապես հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել պետական, բաժնետիրական և այլ կազմակերպություններում, բանկային և ֆինանսական կառույցներում, գիտահետազոտական և նախագծային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝

  • ճարտարագետ
  • ճարտարագետ-ծրագրավորող
  • ճարտարագետ-էլեկտրոնիկ
  • կառավարման ավտոմատացված համակարգերի ճարտարագետ
  • միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ճարտարագետ և այլն:

 

Ուսանողների տեղեկագրքերում ներկայացված գնահատման կարգը փոփոխվել է... (ծանոթանալ)

 

Ուսումնառության ուղեցույց եւ դասընթացների տեղեկագիրք առկա
ուսուցմամբ ուսանողների համար

Բեռնել

Ուսումնառության ուղեցույց եւ դասընթացների տեղեկագիրք հեռակա
ուսուցմամբ ուսանողների համար

Բեռնել

Մասնագիտական կրթական ծրագիր

Ընթերցել

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: