logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

arajnord4 Երբևէ մտածե՞լ եք՝ ովքեր եք դուք՝ առաջնորդնե՞ր, թե՞ պարզապես կարգադրություններ կատարող անդեմ արարածներ, և ո՞ր հատկանիշներն են բնորոշ իսկական առաջնորդին: Այս հարցերի պատասխանները մենք ստացանք տնտեսագիտության ֆակուլտետում կազմակերպված «բաց» դասի ժամանակ: Նախաձեռնության հեղինակը տնտեսագիտության ամբիոնի վարիչ,  պրոֆեսոր Ա. Ճուղուրյանն էր, մասնակիցները՝ 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները:

 «Բաց» դասն անցկացվեց մրցույթի ձևով, ընտրվեց ժյուրիի կազմը (նախագահ` փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյան), որից հետո փոքրիկ բեմադրությունների միջոցով ուսանողները ներկայացրեցին իրենց պատկերացումները առաջնորդի և ղեկավարի մասին: Ժյուրին գնահատում էր նրանց դերասանական խաղը, ստեղծարարությունը, ուսանողների՝ «առաջնորդ» և «ղեկավար» հասկացությունների  ակադեմիական ընկալումը: Ժյուրիի հարգարժան նախագահը բարձր գնահատեց մրցող խմբերի դերասանական խաղը և   ստեղծարարությունը, սակայն «ակադեմիական ընկալումը» ամենաքիչ միավորները բերեց բոլոր խմբերին էլ: Ինչպես նշեց պրոֆեսոր Վալերի Միրզոյանը, ուսանողներն իրենց բեմադրություններում առաջնորդին ներկայացրեցի իբրև «սուտ խոստումներ տվող մեկի, որի լավատեսական կանխատեսումների մեջ որևէ տրամաբանություն չկար»:  Այնուհետև փոքրիկ դասախոսությամբ պրոֆեսոր Վ. Միրզոյանը լսարանին ներկայացրեց առաջնորդի և ղեկավարի բնորոշ գծերը՝ հետաքրքիր օրինակներով բացատրելով ասելիքը: Ժյուրիի նախագահը բուհին նվիրեց իր հեղինակած մի  շարք արժեքավոր գրքեր, որոնք առաջինը կարդալու համար արդեն իսկ բախվել են պրոֆեսոր Ա. ճուղուրյանն ու Գ. Հակոբյանը (կարծես թե չի կարելի հերթականությամբ կարդալ): Միջոցառման ավարտին անակնկալ մատուցեցին տնտեսագիտության ֆակուլտետում սովորող հնդիկ ուսանողները՝ ներկայացնելով ազգային պարերի փոքրիկ շարան:


_auto_generated_thumb_ _auto_generated_thumb_ _auto_generated_thumb_ _auto_generated_thumb_