Գլխավոր Ուսանող Շրջանավարտ

Շրջանավարտների միություն

Երեւանի Հյուսիսային համալսարանը 17- ամյա պատմության ընթացքում, ունենալով ավելի քան 7000 ուսանող,  բարձրակարգ մասնագետներով է ապահովել ՀՀ գիտակրթական, մշակութային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտները:

Հյուսիսային համալսարանն իր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ կարեւորություն է տալիս համալսարանի բոլոր տարիների շրջանավարտների հետ համագործակցությանը, նրանց ներուժի ճիշտ գործադրմանը:

Աշխարհի զարգացած ու կայացած բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենատարբեր խնդիրները լուծելու համար համագործակցում են հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնք միավորում են տվյալ համալսարանի հազարավոր շրջանավարտների:

Կարեւոր համարելով վերը նշվածը` Հյուսիսային համալսարանը գործուն քայլեր է կատարում համալսարանի շրջանավարտների հետ համագործակցությունն ավելի զարգացնելու եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակներն իրականացնելու համար ստեղծվել է «Երեւանի Հյուսիսային համալսարանի շրջանավարտների միություն»: Հյուսիսային համալսարանի շրջանավարտների հոգեւոր եւ ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման համար ստեղծված միությունը եւ Հյուսիսային համալսարանի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ են , որոնց նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների եւ շրջանավարտների մրցունակությանը, շրջանավարտների եւ համալսարանի միջեւ կապի ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը:

Այդ միությունների գործունեությունն ուղղված է միայն ի բարօրություն թե´ ուսանողների, եւ թե´ շրջանավարտների, այնպես որ ակնկալում ենք նրանց ակտիվ մասնակցությունն ու սպասում առաջարկներին:

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: