Գլխավոր Եվրաինտեգրում

Բոլոնյան գործընթաց

Բոլոնիայի գործընթացի նպատակն է ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք և նպաստել եվրոպական բարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում: Գործընթացն այսօր ներառում է 46 երկրներ: Բոլոնիայի գործընթացը սկիզբնավորվել է 1999թ.-ին, երբ ստորագրվեց Բոլոնիայի հիմնադիր հռչակագիրը: Նախատեսվեց ստեղծել մի բաց տարածք, որում ուսանողներին, շրջանավարտներին և բարձրագույն կրթության աշխատողներին հնարավորություն է ընձեռվում անարգել շարժունության և մատչելի բարձգրագույն կրթության համար: Կարևորվեց նաև սովորելու և մասնագիտական ու ընդհանուր զարգացման հավասար հնարավորություններ բոլորի համար:

Բոլոնիայի գործընթացի խնդիրներն են.

  • Ուսանողների և դասախոսների շարժունության խոչընդոտների վերացում:
  • Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգին անցում:
  • Դյուրընթեռեռնելի և համադադրելի որակավորումների համակարգի ներմուծում: Այս գործընթացին օժանանդակում է բոլոր մասասնակից երկրկրներում կրեդիտների համակարգի հիմնումը` կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի և դիպլոմի հավելելվածի ներմուծմամբ:
  • Եվրոպայում բարձրագույնկրթությանորակի բարելավումը և որակիհավաստմանմարմիններիհամարժեքարտաքինփորձաքննությանապահովումը:
  • Բոլոնիայիգործընթացում բուհերիևուսանողներիդերակատարությանբարձրացում:
  • «Ուսումնառություն ամբողջ կյանքի ընթացքում» գաղափարի ներդրում Եվրոպայում:
  • Եվրոպական բուհերի միջև կապերի ուժեղացում ու համատեղ ծրագրային մշակումների խթանում, ինչպես նաև համատեղ որակավորումների հիմնում:

Հետագայում վերոնշյալ խնդիրների հիման վրա մշակվեցին Բոլոնիայի գործընթացի գործողությունների 10 ուղղությունները.

  1. դյուրընթեռնելի և համադրելի աստիճանների համակար գի ընդունում,
  2. հիմնականում երեք աստիճանների վրա հիմնված համակարգի ընդունում,
  3. կրեդիտների համակարգի հիմնում,
  4. աջակցություն ուսանողների և գիտամանկավարարժական ու վարչական կազմի շարժունությանը,
  5. աջակցություն որակի ապահովման ասպարեզում եվրոպական համագործակցությանը,
  6. բարձրագույ ն կրթության եվրոպական չափայնության խթանում,
  7. հարատև կրթության կարևորում,
  8. բուհերի և ուսանողների ներգրավում,
  9. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի գրավչության խթանում,
  10. դոկտորական ծրագիրը և սիներգիան Եվրոպակա ն բարձրագույ ն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի միջև:
Լրացուցիչ տեղակատվական աղբյուրներ

Լիսաբոն 1997

Բոլոնիա 1999

Վիլնյուս 1999

Պրահա 2001

Ռիգա 2001

Բեռլին 2003

Ստրասբուրգ 2004

Լոնդոն 2007

Լեուվեն 2009

Բուդապեշտ 2010

Բուխարեստ 2012

Declaration ENG 2013

2003-ի Բեռլինի նախարարական գագաթաժողովի կայքէջը

2005-ի Բերգենի նախարարական գագաթաժողովի կայքէջը

2007-ի Լոնդոնի նախարարական գագաթաժողովի կայքէջը

2009-ի Բենիլյուքսի նախարարական գագաթաժողովի կայքէջը

 

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: