Հոսքային ավագ դպրոց

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը հանրապետության լավագույն կրթօջախներից է, որն աչքի է ընկնում կրթության ոլորտում մատուցած բարձրորակ ծառայություններով ու հիմնավոր գիտելիքներով:

 

Դպրոցի շրջանավարտներին տրվում է միջնակարգ կրթության ատեստատ, ինչն իրավունք է տալիս ընդհանուր հիմունքներով  ընդունվել ցանկացած բուհ:

Ավագ դպրոցը գերազանց ավարտելու դեպքում շրջանավարտները, ընդունվելով Հյուսիսային համալսարան, 1 տարի սովորում են անվճար:

Այն աշակերտներին, ովքեր ունեն կարմիր վկայական, տրվում է ուսման վարձի 20% զեղչ: Նույնքան զեղչ տրվում է նաև միևնույն ընտանիքից երկու և ավելի աշակերտներին:

Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի միջոցով:

Ի դեպ, դպրոցական գրականությունը ևս տրվում է անվճար:

Ձեռք բերելով հիմնավոր գիտելիքներ՝ ավագ դպրոցի շրջանավարտների մեծ մասը հաջողությամբ ընդունվում է հանրապետության հեղինակավոր բուհեր, ինչպես նաև Հյուսիսային համալսարանի համապատասխան ֆակուլտետներ:

Համալսարանը դպրոցի օգտագործմանն է տրամադրել եվրոպական արտադրության մարզագույքերով կահավորված ընդարձակ մարզասրահը, էլեկտրոնային գրադարանը, համակարգչային, գրականագիտական և լինգաֆոնային  կաբինետները, ընդարձակ դահլիճները: Դասասենյակները և ամբողջ շենքը ջեռուցվում են կաթսայատան և էլեկտրական օդորակիչների միջոցով:

Ավագ դպրոցի աշակերտների համար հաճախ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ, գրական հանդիպումներ և արշավներ, առարկայական օլիմպիադաներ, սպորտային մրցումներ: Հաղթողներն ու ուսման առաջավորները պարգևատրվում են արժեքավոր նվերներով:

Ավագ դպրոցի ընդունելությունը կատարվում է հիմնական կրթության հիմքի վրա՝ հումանիտար հոսքում:

Տարեկան ուսման վարձը 130.000 դրամ է:

 

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: