Հյուսիսային համալսարանը հրաժեշտ տվեց իր շրջանավարտներին

Հունիսի 30-ին համալսարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ առկա և հեռակա ուսուցման ֆակուլտետների շրջանավարտների գերազանցության դիպլոմների հանձնման և լավագույն աշխատակիցների և ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում ամփոփվեց ուսումնական տարին, ի մի բերվեցին կատարված աշխատանքները, պարգևատրվեցին այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր իրենց աշխատանքով և ուսումնառությամբ նպաստել են բուհի նախանշած ծրագրերի իրագործմանը:

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, դասախոսական և վարչական կազմը, ինչպես նաև հարգարժան հյուրեր՝ ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Մովսես Խորենացի համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը և այլք:

Ռեկտոր Բորիս Մակիչյանը ողջույնի խոսքում նշեց. ՙԻնձ համար առանձնահատուկ օր է սա, քանի որ կյանք ենք ճանապարհում մեր սիրելի ուսանողներին, ամփոփում ենք մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, պարգևատրում ենք լավագույն աշխատակիցներին: Իր գործունեության 21 տարվա ընթացքում Հյուսիսային համալսարանը մշտապես եղել է առաջատարների շարքերում, գործել է օրենքի սահմաններում և շուկայի պահանջներին համապատասխան կրթություն է ապահովել իր ուսանողներին: Բոլոր շրջանավարտներին բարի երթ եմ մաղթում, համոզված եմ, որ ձեր գիտելիքներով ծառայելու եք մեր երկրի հզորացման գործին, լինելու եք հրաշալի մասնագետներ ու հայրենասեր քաղաքացիներ՚: ԿԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ լինելով ՙԼրագրություն՚ մասնագիտության ամփոփիչ ավարտական քննության հանձնաժողովի նախագահը, բարձր է գնահատում մեր ուսանողների ձեռք բերած գիտելիքները և համոզված է, որ նրանք պահանջարկ են ունենալու աշխատաշուկայում: ՙԻնձ հայտնի է, որ այս տարի Հյուսիսային համալսարանն ավարտել է 560 ուսանող, որից 31-ը՝ գերազանցության դիպլոմով: Նրանցից յուրաքանչյուրն այստեղ ստացել է առավելագույնը՝ և մասնագիտական լուրջ կրթություն, և դասախոսական կոլեկտիվի անթերի վերաբերմունքը: Բուհի շրջանավարտներն իրենց հետ կյանք կտանեն առավելագույնը՚,- խոսքն ամփոփեց  Ա. Բաղդասարյանը:

Ամեն տարի այդ օրը հրապարակվում են բուհում սահմանված մի շարք մրցույթների արդյունքներ՝ միտված ուսման որակի բարձրացմանը, ինչպես նաև դասախոսների և վարչակազմի շրջանում աշխատանքի նկատմամբ առավել պատասխանատու վերաբերմունք ձևավորելուն:

Միջոցառման ժամանակ հրապարակվեցին ՙԼավագույն վարչական աշխատող՚, ՙԼավագույն ամբիոն՚, ՙԼավագույն դասախոս՚, ՙԼավագույն հետազոտող՚, ՙԼավագույն ասպիրանտ (հայցորդ)՚, ՙԼավագույն շրջանավարտ մասնագետ՚ մրցույթների արդյունքները:

2016–2017 ուսումնական տարվա հաղթողներն են՝

ՙԼավագույն ամբիոն՚՝ ՙՏնտեսագիտության և կառավարման՚ ամբիոն (վարիչ՝ պրոֆեսոր Ա. ճուղուրյան),

ՙԼավագույն վարչական աշխատող՚՝ Արտաքին կապերի բաժնի պետ Սյուզաննա Սարգսյան,

ՙԼավագույն դասախոս՚՝ ՙՄաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի՚ ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ.թեկ., դոցենտ Սահակ Միրզոյան,

ՙԼավագույն հետազոտող՚՝ ՙՀայոց լեզվի, գրականության և լրագրության՚ ամբիոնի դասախոս, համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, բան. գիտ. թեկ., դոցենտ Գայանե Հակոբյան,

ՙԼավագույն ասպիրանտ՚է ՙՖինանսներ և հաշվապահական հաշվառում՚ մասնագիտության 2–րդ տարվա հայցորդ Հարություն Խալաթյան:

 

Համալսարանում ըստ մասնագիտությունների« կրթական ծրագրերի և ուսուցման ձևերի անցկացվող ՙԼավագույն շրջանավարտ մասնագետներ՚ են ճանաչվել`

ա) ՙՁեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի)՚ մասնագիտության գծով, բակալավրի որակավորման աստիճանով՝ Անահիտ Ռաֆայելյանը (առկա ուսուցում), Լուսինե Պողոսյանը (հեռակա ուսուցում),

բ) ՙԻրավագիտություն՚ մասնագիտության գծով, բակալավրի որակավորման աստիճանով` Կատյա Գաբոյանը (առկա ուսուցում), Արփինե Պետրոսյանը (հեռակա ուսուցում) մագիստրոսի որակավորման աստիճանով` Զարուհի Մեջլումյանը,

գ) ՙՄանկավարժություն և մեթոդիկա՚ մասնագիտության գծով, բակալավրի որակավորման աստիճանով՝ Արմինե Գասպարյանը (հեռակա ուսուցում),

դ) ՙՕտար լեզու և գրականություն՚ մասնագիտության գծով, բակալավրի որակավորման աստիճանով՝ Սվետա Մակարյանը (առկա ուսուցում), մագիստրոսի որակավորման աստիճանով`Հերմինե Թաշչյանը,

ե) ՙԼրագրություն՚ մասնագիտության գծով, բակալավրի որակավորման աստիճանով՝ Բագրատ Թովմասյանը (առկա ուսուցում),

զ) ՙՀոգեբանություն՚ մասնագիտության գծով, բակալավրի որակավորման աստիճանով՝ Մարինե Հակոբյանը (առկա ուսուցում):

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

Դիանա Սիմոնյան

Կադրերի բաժնի պետ


19620121 1971814929699348 3039273444209837051 o  

 dsc 0123  

dsc 0059 

dsc 0049 

dsc 0040 

Դուք մեկնաբանելու իրավունք չունեք: