Հայտարարություն ամբիոնի վարիչի պաշտոնների համար

Հայտարարություն

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի վարիչի պաշտոնների համար.


ü  Իրավագիտություն և հասարակագիտական առարկաներ

ü  Հայոց լեզվի, գրականություն և լրագրություն   

ü  Ռոմանագերմանական և ռուս բանասիրություն 

ü  Մաթեմատիկայի, Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի

 

Հիմնական պարտականությունները՝

ü մշակում է ամբիոնի ռազմավարությունը, ամբիոնի զարգացման ուղղությունները և խնդիրները.

ü կազմակերպում է ուսումնական գործընթաց՝ մասնագիտական կրթական ծրագրերին և ուսումնական պլաններին համապատասխան.

ü վերահսկում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից ուսումնական դասընթացի, գիտելիքների ստուգման, լաբորատոր աշխատանքների, ինքնուրույն և այլ աշխատանքների անցկացման կարգը.

ü պլանավորում է ամբիոնի գիտական գերակա ուղղություններն ըստ ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերի, պրոֆեսորադասախոսական կազմի գիտական հետաքրքրությունների.

ü  վերահսկում է գիտահետազոտական աշխատանքների կատարման գործընթացը.

ü կազմակերպում է ավարտական և կուրսային աշխատանքների, մագիստրական թեզերի թեմանների հաստատումը (համապատասխան հանձնարարականների ներառմամբ):

 

Հիմնական պահանջները՝

ü   ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակա­­զմակերպական աշխատանքի փորձ,

ü  տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,

ü  ունի մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,

ü  իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

ü  ունի համակարգչով աշխատելու ունակություն,

ü  կարողանաև՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել անգլերեն1, ռուսերեն և հայերեն լեզուներով


Մրցույթին մասնակցելու կարգը՝

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`


-       դիմում`համալսարանի ռեկտորի անունով,

-       ինքնակենսագրություն,

-       3x4 չափսի 2 լուսանկար,

-       անձնագրի և սոցիալական քարտի պատճենը,

-       կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

-       բարձրագույն կրթության, գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթրի բնօրինակն ու պատճենները,

-       հրապարակված գիտահետոզոտական ու գիտամեթոդական աշխատանքների ցանկը` հաստատված սահմանված կարգով,

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև դեկտեմբերի 8-ը վերը նշված փաստաթղթերը համալսարանի կադրերի բաժին են ներկայացնում անձամբ:

 

Դիմելու վերջնաժամկետը՝

8 դեկտեմբերի 2017թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել    010 55 40 56

 Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

 


1 Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներինհամապատասխան

You have no rights to post comments

Ընդունելություն

Առցանց գրադարան

Էլեկտրոնային դասացուցակ

Մեր պարբերականը