Հայտարարություն գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավարի թափուր պաշտոնի համար

Հայտարարություն

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավարի թափուր պաշտոնի համար.


Հիմնական պարտականությունները՝

ü  ստեղծել ռազմավարական ծրագրերի մշակման մեթոդական ուղեցույցեր,

ü  կազմել որակի ապահովման գծով տեղեկատվության բարձրացման սեմինարների, կլոր սեղանների ծրագրեր,

ü  կազմակերպել և իրականացնել հետբուհական կրթություն և գիտահետազոտական գործառույթներ:

 

Հիմնական պահանջները՝

ü  ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակա­­զմակերպական աշխատանքի փորձ,

ü  գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,

ü  իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,

ü  ունի համակարգչով աշխատելու ունակություն,

ü  կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել անգլերեն1, ռուսերեն և հայերեն լեզուներով:


Մրցույթին մասնակցելու կարգը՝

Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`


-       դիմում` համալսարանի ռեկտորի անունով,

-       ինքնակենսագրություն,

-       3x4 չափսի 2 լուսանկար,

-       անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,

-       կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

-       բարձրագույն կրթության, գիտական աստիճանների և կոչումների փաստաթղթրի բնօրինակն ու պատճենները,

-       հրապարակված գիտահետոզոտական ու գիտամեթոդական աշխատանքների ցանկը` հաստատված սահմանված կարգով,

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև դեկտեմբերի 8-ը վերը նշված փաստաթղթերը համալսարանի կադրերի բաժին են ներկայացնում անձամբ:

 

Դիմելու վերջնաժամկետը՝

դեկտեմբերի 2017թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  010 55 40 56 

 

1  Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան

Вы не имеете права на коментарий.

Ընդունելություն

Առցանց գրադարան

Էլեկտրոնային դասացուցակ

Մեր պարբերականը

Вход / Выход