Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանով ըծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 1997 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2002թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Էդուարդ Շարմազանովը մանկավարժական գիտությունների թեկնածու է: 1995 թվականին նա հիմնադրե լէ Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը:

Խաչատուր Վարագյանը

Խաչատուր Վարագյանը ծնվել է 1958 թվականի մարտի 13-ին, Արթիկ քաղաքում: 1965-1973թթ. սովորել եւ ութամյա կրթություն է ստացել Արթիկի թիվ 4 միջն. դպրոցում: 1973-1977թթ. սովորել եւ ավարտել է Արթիկի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժինը եւ ստացել տեխնիկ-շինարարի որակավորում:
1980-1985թթ. սովորել եւ ավարտել է Մոսկվայի սննդարդյունաբերության ինստիտուտի ցորենի վերամշակման եւ պահպանման բաժինը, ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում: 1978-1980թթ. Վարագյանը ծառայել է խորհրդային բանակում:

Աննա Ստեփանյան

Աննա Ստեփանյանը ծնվել է 1971թ. Երեւան քաղաքում: 1993թ. ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուկտետը եւ 1998թ. գերզանց ավարտել այն: 1998թ. մինչեւ 2008թ. աշխատել է Երեւանի թիվ 83 դպրոցում` որպես փոխտնօրեն: 2008թ. մինչ օրս Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի տնօրեն:

Արամայիս Սահակյան

Արամայիս Ադամի Սահայանը ծնվել է մայիսի 24-ին 1936թ. Բաշքենդ gյուղում /հետաgայում` Արծվաշեն/: 1960թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը, 1967-ին` Մոսկվայի Մ. Գորկու անվան gրականության ինստիտուտի gրական բարձրաgույն դասընթացները: Աշխատել է «Ավանգարդ» թերթում /1960-1965/, «Գարուն» ամսաgրում /1967-70/, ՀԼԿԵՄ Կենտկոմում /1970-71/, ՀՍՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետ. կոմիտեում /1971-77/: 1982-ից «Ոզնի» երgիծական հանդեսի gլխ. խմբաgիրն է:

Աստղիկ Գեւորգյան

Աստղիկ Արսենի Գեւորգյանը ծնվել է 1932 թվականին հոկտեմբերի 24-ին, Երեւանում: 1955 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1955-1970 թթ. աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում գրական աշխատող, գրական քարտուղար, ավագ գրական աշխատող: 1970-1992 թթ. նա եղել է Հայաստանի ժուռնալիստների միության պատասխանատու քարտուղար: 1992թվականից նա հանդիսանում է Հայաստանի ժուռնալիստների միության վարչության նախագահ:

Ազատ Գասպարյան

Ազատ Նիկոլայի Գասպարյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին, Երեւան քաղաքում: Նա 1963 թվականին ավարտել է Երեւանի Ակումբագրադարանային ինստիտուտի դերասանական բաժինը: Գասպարյանը որպես դերասան աշխատել է Երեւանի տիկնիկային թատրոնում /1963-1965թթ./, Երեւանի պատանի հանդիսատտեսի թատրոնում /1969-1971թթ./, Երուանի դրամատիկական թատթոնում /1971-1979թթ./, այնուհետեւ` Հեռուստաթատրոնում: Գասպարյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է, ճանաչված ու սիրված դերասան:

Համալսարանի խորհրդի որոշմամբ Ազատ Գասպարյանը ճանաչվել է Հյուսիսայի համալսարանի «Լավագույն բարեկամ»:

Երվանդ Զախարյան

Երվանդ Վազգենի Զախարյանը ծնվել է 1944 թվականի մայիսի 14-ին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում: 1968 թվականին Զախարյանն ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1987-1988թ. նա սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում: Զախարյանը տնտեսական գիտությունների թեկնածու է: 1962-1983 թթ. Զախարյանը մասնագիտական ու ղեկավար աշխատանք է կատարել Հայաստանի տարբեր պետական կազմակերպություններում:

Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարի Բեգլարյանը ծնվել է 1964 թվականի 1-ին, Երեւան քաղաքում: 1971-1976 թվականին սովորել է Երեւանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցում, որից հետո կրթությունը շարունակել է Երեւանի պետական համալսարանին առընթեր ֆիզիկամաթեմաթիկական թեքումով դպրոցում` այլեւ ավարտելով 1981 թվականին: 1981 թվականին ընդունվել եւ 1985 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1985-1987թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: Նա սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է:

Հենրիկ Սիմոնյան

Ծնվել է 1938 թվականի օգոստոսի 21-ին, Կիրովական քաղաքում /այժմ` Վանաձոր/: 1955 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1956 - 60թ. սովորել եւ ավարտել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանը` մեներգչության բաժինը, 1961-1967թթ.` Երեւանի Կոմիտասի անավան պետական կոնսերվատորիայի նույնանուն ֆակոիլտետեը: Այնուհետեւ աշխատել է Հ Պարոնյանի անավան երաժշտական կոմեդիայի թատրոնում Հայաստանի ֆիլհարմոնիայում, «Տկզար» պետական անսամբլում, «Տաղարան» պետական համույթում:

Իռմա Սաֆրազբեկյան

Ծնվել է բժշկի ընտանիքում` Եսենտուկի քաղաքում: Մանկության տարիները անցկացրել է Թբիլիսիում: 1949-ից տեղափոխվել է Երեւան: 1951 թվականին ավարտել է Ալ. Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը: 1951-1956թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում: 1957-1968թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ գրականության, իսկ 1969-1986թթ.` արվեստի ինստիտուտում: 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Համաշխարհային գրականության ավանդույթները եւ Հովհաննես Թումանյանի գեղագիտական հայացքների ձեւավորումը» խորագրով:

Վլադիմիր Բարխուդարյան

Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 22-ին, Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի գյուղում: Վ. Բարխուդարյանը 1950 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մինչեւ` 1958 թվականը նա աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում որպես գիտաշխատող, 1958-1990 թվականներին Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում` գիտաշխատող, գիտական քարտուղար, տնօրենի տեղակալ:

Արթուր Նալբանդյանը

Արթուր Նալբանդյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 9-ին, Ալավերդի քաղաքում: 1979 թվականին ընդունվել եւ 1989 թվականին ավարտել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը: 2003-2007-թթ. սովորել է Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում: 2000-2003 թթ. Արթուր Նալբանդյանն աշխատել է «Ալավերդու հացի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում՝ որպես փոխտնօրեն: 2003-2005 թվականներին եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի փոխտնօրեն: