Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը հիմնադրվել է 2004 թվականին:
Սովորել Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում, կնշանակի ոչ միայն ստանալ որակյալ կրթություն և ձեռք բերել հիմնավոր գիտելիքներ, այլև ակտիվորեն մասնակցել հասարակական տարբեր նախաձեռնությունների, մեկ քայլ առաջ ինտեգրվել համալսարանական կյանքին, քայլել հաջողության ճանապարհով և հասնել լավագույնին: Հումանիտար հոսքով ավագ դպրոցում ինտերակտիվ մեթոդներով դասավանդում են հմուտ մանկավարժներ և դասախոսներ, որոնց մի մասը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Պարբերաբար կազմակերպվող թեմատիկ միջոցառումները, էքսկուրսիաները՝ Հայաստանի պատմամշակութային վայրերով հնարավորություն են ընձեռում դպրոցի սաներին ձեռք բերել հավելյալ գիտելիքներ, հարստանալ հոգեպես, ճանաչել ու սիրել հայրենի երկիրը:
Ավագ դպրոցի աշակերտներն օգտվում են համալսարանի ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններից։
Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են ՀՀ և միջազգային հեղինակավոր բուհեր՝ Սորբոնի համալսարան, ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, միջազգային թոփ տասնյակի մեջ մտնող համալսարաններ Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայաստանի ֆրանսիական համալսարան,:
Աշակերտները հաջողությամբ մասնակցում են հանրապետական օլիմպիադաների, տարաբնույթ մրցույթների:
Հյուսիսային համալսարանում կրթությունը շարունակելու դեպքում ավագ դպրոցի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար գործում են ուսման վարձի զեղչեր։
Ընդունելության կարգը
1.Սովորողների ընդունելությունը դպրոց իրականացվում է տնօրենի հրամանով` երեխայի (սովորողի) ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա:
2.Ընդունելությունը դպրոցում, որպես կանոն, կազմակերպվում է տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը, իսկ ծնողի ցանկությամբ՝ ամբողջ տարվա ընթացքում:
3.Ավագ դպրոց ընդունվելու համար երեխայի (սովորողի) ծնողը դպրոց է ներկայացնում հիմնական կրթության վկայականի բնօրինակը
դիմում,
2 լուսանկար,երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ
տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմնարկից)
դպրոցից դպրոց սովորողի տեղափոխման դեպքում փաստաթղթերը տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով:
4.Հիմնական կրթության վկայական ստացած բոլոր աշակերտներն իրավունք ունեն ուսումը շարունակելու ավագ դպրոցի 10-րդ դասարանում:
Աշակերտների իրավունքներն ու պարտականությունները
Ավագ դպրոցի աշակերտն իրավունք ունի.
- ստանալ կրթություն,
-արտահայտել սեփական կարծիքը և համոզմունքները, որոնք չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, - ստանալ գիտելիքների և հմտությունների օբյեկտիվ գնահատում,
- մասնակցել ակումբների, խմբակների և համալսարանական այլ միջոցառումների,
Ավագ դպրոցի աշակերտը պարտավոր է.
- բարեխղճորեն յուրացնել կրթական ծրագիրը,
-իրականացնել ինքնուրույն ուսուցում,
-կատարել ավագ դպրոցի կանոնադրության պահանջները, - ենթարկվել ներքին կանոնակարգերին,
- խնամքով վերաբերվել դպրոցի գույքին,
-հարգել դպրոցի այլ աշակերտների և աշխատողների պատիվն ու արժանապատվությունը,
-կատարել առողջության պահպանման և ամրապնդման կանոնները,
-ձգտել բարոյական, հոգևոր և ֆիզիկական զարգացման և ինքնակատարելագործման: