logo-en

  NORTHERN UNIVERSITY

 

heravar

Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, բուհի վարչական աշխատակիցները մեկ մարդու պես իրենց տեղում էին՝ համակարգիչների առջև՝ պատրաստ հեռավար խորհրդակցության, որի նպատակը առցանց ուսուցման ընթացքի վերաբերյալ քննարկումներն էին, դրան առնչվող խնդիրներն ու հետագա քայլերը հստակեցնելը: Հիշեցնենք, որ հանրապետությունում  արտակարգ ռեժիմ սահմանվելուն պես Հյուսիսային համալսարանը ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականով ձեռնամուխ եղավ հեռավար դասընթացների կազմակերպմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցներն ու ռեսուրսները:  Ինչպես նշեցին ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները, բոլոր կուրսերն ակտիվորեն ներգրավված են հեռավար դասընթացներին, ըստ կայքում և ֆեյսբուքյան էջում զետեղված դասացուցակների կանոնավոր դասեր են անցկացվում, որոնք հիմնականում տեսաձայնագրվում և արխիվացվում են: Ողջ  գործընթացը վերահսկվում է դեկանների և դեկանատների աշխատակիցների կողմից: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ թափանցիկ է, հասանելի ու տեսանելի բոլորին, ինչի շնորհիվ էլ հնարավոր է վերահսկողություն սահմանել և ապահովել գործընթացի  հաշվետվողականությունը:  Ռեկտոր Մհեր Մակիչյանը կարևորեց դասընթացների անցկացման բովանդակային կողմը, ինչին կարելի է հասնել միայն հետադարձ կապի ապահովման միջոցով: Նա առաջարկեց հետևողական լինել նաև ուսանողների ներգրավվածության, դասերին նրանց մասնակցության նկատմամբ՝  ոչ միայն ամեն օր հաշվառում կատարելով, այլև գնահատելով հեռավարի փոքրիկ էկրանից դասերին միացած  ուսանողի ակտիվությունն ու հետաքրքրվածությունը: «Մինչ այս պահը հեռավար դասընթացները իրականացվել են հիմնականում zoom հարթակով, օգտագործվել են նաև կապի այլ միջոցներ` viber, messenger, WhatsApp, էլեկտրոնային փոստ: Ի սկզբանե մեզ համար ընդունելի են եղել բոլոր տարբերակները՝ պայմանավորված ուսանողներին դրանց հասանելիությամբ, մատչելիությամբ և նպատակահարմարությամբ: Կարևորը վերջնարդյունքն է, կարևորն այն է, որ բուհում որևէ գործընթաց  արտակարգ ռեժիմի պատճառով չդանդաղի կամ թերի չկատարվի: Խոսքը ոչ միայն դասընթացների կազմակերպման մասին, այլև նախատեսված այլ աշխատանքների՝ առարկայական ծրագրերի թարմացում, ՄԿԾ-ների վերանայում, դասախոսությունները էլեկտրոնային տարբերակների վերածում:   Ուստի պետք է խնդրեմ բոլոր աշխատակիցներին՝  խնդիրների, ծագած դժվարությունների դեպքում անմիջապես դիմել բուհի ղեկավարությանը՝ լուծումներ գտնելու, հարցերը շուտափույթ կարգավորելու համար»,- նշեց Մ. Մակիչյանը:

 Հեռավար խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև էլեկտրոնային մատյանների՝ մոտ օրերս ուսանողներին հասանելի լինելու, հեռավար հարթակներից օգտվել չկարողացող դասախոսներին վերապատրաստելու,  ոչ նախաձեռնող ուսանողներին դասընթացներում ներգրավելու, բուհի հեռավար ուսուցման moodle հարթակը վերագործարկելու հարցերին: Վերջինիս պատասխանատու Ա. Ալեքսանյանը նշեց, որ հաքերային հարձակումից հետո վերագործարկված հարթակը առաջիկայում կկիրարկվի՝ հնարավորություն տալով ուսանողներին հանձնելու միջանկյալ քննությունները: Ա. Ալեքսանյանը նաև նշեց, որ պատրաստում է հեռավար ուսուցման ուղեցույց, ինչի շնորհիվ ցանկացած ուսանող և դասախոս հեշտությամբ կկարողանա մուտք գործել հեռավար ուսուցման հարթակ՝ օգտվելով առցանց դասավանդման համար նախատեսված գործիքակազմից:

Խորհրդակցության մասնակիցներն անդրադարձան նաև ավարտական աշխատանքների կատարման ընթացքին: Ինչպես նրանք նշեցին, այս ուղղությամբ ևս ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, ուսանողները մշտական կապի մեջ են իրենց գիտական ղեկավարների հետ, ստանում են անհրաժեշտ ցուցումները և ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի կունենան ըստ նախատեսված ժամանակացույցի:

Հաջորդ հաշվետու հեռավար խորհրդակցությունը տեղի կունենա ապրիլի 1-ին, ժամը՝ 16:00-ին:

DSC 0938 Custom 















Փետրվարի 25-ին  Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության նախաձեռնությամբ իրականացվեց քննարկում համալսարանի 2016-2020 թթ.
զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի և արդյունքների գնահատման վերաբերյալ:  Քննարկման համար կիրառվեց որակական հարցազրույցների ֆոկուս խմբի մեթոդը, որին մասնակցեցին համալսարանի ներքին շահակիցներից  դասախոսներ՝ տարբեր ֆակուլտետներից:  Քննարկման ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն՝ հանդես գալով նախաձեռնողական առաջարկներով: 
Մտքերի փոխանակման առողջ մթնոլորտը  հնարավորություն տվեց մասնակիցներին ազատորեն արտահայտվելու և իրենց տեսակետները ներկայացնելու: 
Նրանք ողջունեցին նման ձևաչափով քննարկումները և ցանկություն հայտնեցին ներգրավվելու հաջորդիվ կայանալիք 
նմանօրինակ հանդիպումներին:

KAZAXSTAN

A bilateral agreement was signed between Northern University and Kazakh Academy of Labour and Social Relations.

The cooperation is aimed at promoting bilateral relations in academic  and scientific fields and academic mobility. Among the international partners the Kazakh Academy of Labour and Social Relations has a special role and opens new perspectives in the Eurasian territory for the professors, young researchers and students of Northern University. It is planned to expand the scope of cooperation engaging new spheres in near future.

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

22.03.2020
Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

  Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսայի...

Main News