Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժինը տարեցտարի ընդլայնում է միջազգային համագործակցությունների շրջանակը։ 2020 թ․ հունվարին կնքվեց ևս մեկ միջինստիտուցիոնալ համագործակցության պայմանագիր մեր բուհի և Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ղազախական ակադեմիայի միջև։ Այդ գործընկերության շրջանակներում էլ մայիսի 4-ին տեղի ունեցավ առաջին հեռավար հանդիպումը, որի ընթացքում դասախոս Անի Թամազյանը դասախոսություն կարդաց Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ղազախական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Դիվանագիտական անգլերեն» թեմայով։ Առցանց հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի հյուպատոսությունից ներկայացուցիչներ, որոնք ևս ակտիվ մասնակցություն ունեցան հեռավար դասախոսությանը։ Ա․ Թամազյանը սահիկահանդեսի միջոցով տեսական և գործնական գիտելիքներ հաղորդեց միջազգային հարաբերությունների մասնագետի կողմից ճիշտ ընտրված բառերի և քերականական միջոցների կիրառման, դիվանագիտական տերմինների գործածության և դիվանագիտական լեզվի կիրառման ոլորտների վերաբերյալ։ Ինչպես նշեց Ա․ Թամազյանը՝ հեռավար դասախոսությունները կրելու են շարունակական բնույթ։
Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին