Տնտեսագիտության կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետում ընթանում է ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի առցանց պաշտպանությունը: Լինելով համալսարանի առաջատար ու կազմակերպված ֆակուլտետներից մեկը՝ այս պատասխանատու և բախտորոշ պահին էլ դրսևորվում են ստորաբաժանման և աշխատակիցների, և սովորողների լավագույն կողմերը: Պաշտպանությունն անցկացվում է ընդունված կարգի համաձայն՝ հանձնաժողովի անդամները ուսումնասիրում են ուսանողների սահիկահանդեսները, այնուհետև վերջիններս հանգամանալից ելույթով մանրամասնում են իրենց ուսումնասիրությունների ու հետազոտական աշխատանքների ընթացքի ու արդյունքների մասին: Գնահատելիս կարևորվում են նաև ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարների ու ընդդիմախոսների կարծիքները:
Տեխնիկական անթերի սպասարկումը, հանձնաժողովի անդամների անաչառ, բայց և սրտացավ վերաբերմունքը առցանց հարթակում ստեղծել է փոխըմբռնման, գիտելիքների դրսևորման այնպիսի մթնոլորտ, որն առհասարակ բնորոշ է տնտեսագիտության կառավարման ու ինֆորմատիկայի ֆակուլտետին:
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին