Խոր վշտով տեղեկացնում ենք, որ Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհվել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Դավթյանը:
Ընտանիքի միակ զավակը հայրենիքին նվիրեց ամենաթանկը: Ընկերները պատմում են՝ երբ հարցնում էինք՝ ինչպե՞ս է անցնում ծառայությունդ, պատասխանում էր՝ այնքան լավ, որ կարող է հետ չգամ…
Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գարիկի ծնողներին ու հարազատներին:
Համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմն ու ուսանողներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գարիկի ծնողներին ու հարազատներին:
Հրաժեշտի խոսքեր չենք ասում, Գարիկ ջան, քանզի դու շարունակելու ես ապրել մեր աղոթքներում:
Հանգչիր խաղաղությամբ մերօրյա հերոս:
Քո անունը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Քո անունը միշտ վառ կմնա մեր սրտերում: