Մուսաները կլռեցնեն թնդանոթները
Հյուսիսային համալսարանի դասախոս, ճանաչված նկարիչ, ճախրող գույների վարպետ Արմեն Լոռենց Հարությունյանը ռազմական դրության հենց առաջին օրերից գտավ միջոցը՝ որպես արվեստագետ ու հայ քաղաքացի իր երկրին օգտակար լինելու: Նա աճուրդի միջոցով սկսեց վաճառել իր կտավները և փոխանցել գումարը Հայաստան համահայկական հիմնադրամին: Մինչ օրս հայրենասեր նկարիչն այս եղանակով նվիրաբերել է շուրջ 1100 000 դրամ գումար և շարունակում է եռանդով աշխատել: Աճուրդի դրված հերթական կտավը Սյունիքի խորհրդանիշ ու լեգենդ <Խուստուփը> լեռն է, որից ստացված հասույթի 50% դարձյալ կուղղվի Համահայկական հիմնադրամին։