Սոցիալական աջակցություն արցախցի մեր հայրենակիցներին.
հագուստի, սննդի, հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաների հավաքագրում կամ գնում՝ ընտանիքներին տրամադրելու նպատակով: Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ՝ իրավիճակով պայմանավորված:
Հոգեբանական աջակցություն
Բուհի հոգեբանության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների ուժերով հոգեբանական ծառայությունների մատուցում Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքների երեխաներին ու մեծահասակներին: Նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ՝ իրավիճակով պայմանավորված:
Դրամական միջոցների հավաքագրում ՝ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով: Այս նախաձեռնությունը ևս կկրի շարունակական բնույթ:
Դոնորական արյան հանձնում պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության ինստիտուտում: Կկրի շարունակական բնույթ՝ անկախ իրավիճակից:
Համալսարանի նկուղային հարկերը համապատասխանեցնել քաղպաշտպանության պահանջներին՝ բուհի աշխատակիցների, ուսանողության ու հարակից շենքերի բնակիչների համար: Ապահովել առաջին օգնության անհրաժեշտ պարագաներով:
Մասնակցություն «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը:
Բուհի աշխատակիցներն ու ուսանողները կներգրավվեն ամենատարբեր կամավորական աշխատանքների՝ հագուստի ու սննդի փաթեթավորում, Արցախից ՀՀ տեղափոխված ընտանիքներին սննդի և անհրաժեշտ այլ պարագաների, իրերի մատակարարում:
Հյուսիսային համալսարանը՝ լրատվության և հասարակայնության բաժնի միջոցով պարբերաբար կճշտի կարիքի մեջ գտնվող արցախցի մեր հայրենակիցների տվյալները՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Բաժինը, կապ ապահովելու գործառույթին զուգահեռ, կիրականացնի նաև կազմակերպչական գործառույթներ՝ համակարգելով վերոնշյալ աշխատանքները: