Կայացվեց Երևանի «Հյուսիսային» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը
News
Կայացվեց Երևանի «Հյուսիսային» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը
Նոյեմբերի 15–ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց Երևանի «Հյուսիսային» համալսարանիինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ ինքնավերլուծությունը և փորձագիտական զեկույցը, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական ուսումնական հաստատության բարելավման ծրագիրը։ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի «Հյուսիսային» համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։
Հյուսիսային համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, կշարունակի որակյալ կադրեր պատրաստել։
Շնորհակալություն ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովին՝ վստահության և պարտավորեցնող որոշման համար։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն