Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հյուրընկալել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին:
Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն արյունահոսության, ջրահեղձման, կոտրվածքների, սիրտ-թոքային անբավարարության դեպքում։
Ինչպե՞ս մարտի դաշտից դուրս բերել վիրավոր ընկերոջը՝ պահպանելով «մի՛ վնասիր» սկզբունքը:
Մեր ուսանողներն ապագա օլիմպիական չեմպիոններին ծանոթացնում են առաջին բուժօգնության կանոններին և արտակարգ իրավիճակներում գրագետ օգնություն ցուցաբերելու հմտություններին: Պարտադիր զինվորական ծառայություն անցած և 44-օրյա պատերազմի մասնակից մեր ուսանողները փոխանցում են բանակին հատուկ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հմտություններ:
Հյուսիսային համալսարանի արդյունավետ համագործակցությունը տարբեր կրթական հաստատությունների հետ շարունակական է։
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն