logo-en

  NORTHERN UNIVERSITY

arcaxyan seminar

ՊԵՏՔ Է ԳՆԱԼ ԴԵՊԻ ՀՈՒՅՍ ԵՎ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ԿՅԱՆՔԻ

«Շահբազյան» բարեգործական հիմնադրամի և Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին բաց դասախոսությամբ հանդես եկավ Բեյրութի սոցիալական զգացմունքների ուսումնական կենտրոնի հիմնադիր Մերի Ղազարյան Գուրունլյանը՝ Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում բնակչության հոգեբանական աջակցության ծրագրերի արդյունավետության վերլուծությամբ:
-Երբ կա հույս, կա նաև կյանք.այն մեզ զինում է քաջությամբ և դարձնում առավել ուժեղ, - սա է այն մոտեցումը, որով աշխատում է Մերի Ղազարյան Գուրունլյանը պատերազմի արհավիրքն ապրած ընտանիքների հետ:
Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջանը նշում է, որ մեր կյանքում առկա բազմաթիվ մարտահրավերները փոքր պատերազմներ են, և մենք պետք է կարողանանք հաղթահարել դրանք՝ ապրելու դիրքերից: Կարևորելով միասնականությունը և ընդգծելով հայրենիքի հզորացման գործում Սփյուռքի մեր հայրենակիցների դերը՝ Լուսինե Ֆլջյանը շնորհակալություն է հայտնում Մերի Ղազարյան Գուրունլյանին՝ հայրենանվեր գործի և «Շահբազյան» բարեգործական հիմնադրամին՝ հետաքրքիր և բովանդակալից հանդիպման համար:
Մերի Ղազարյան Գուրունլյանի հետ հարցազրույցը՝ հաջորդիվ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Main News

Հայտարարություններ

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...