ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, անգլերեն բանասիրության մասնագետ Արուսյակ Իվանյանը Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում է: Արուսյակ Իվանյանի՝ կիրառական լեզվաբանության և լեզվի ինտեգրված ուսուցման վերաբերյալ դասախոսությունները մեծ հետաքրքրության են արժանացել Անգլերենի և գրականության ֆակուլտետի ուսանողների կողմից:
«Էրազմուս +» շարժունության ծրագիրը դասավանդման միջազգային փորձի փոխանակման, նորարարական մեթոդների տարածման և կիրառման, նաև՝ տարբեր երկրների համալսարանների փոխճանաչման և համագործակցության լավագույն հնարավորություններից է:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն