logo-en

  NORTHERN UNIVERSITY

karavarman nax

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող այն երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են աշխատանքային փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կստանան խորհրդատվություն և աջակցություն նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներից և նախարարության մյուս աշխատակիցներից, կմասնակցեն ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպմանը, ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ համապատասխան ոլորտներում։Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին կտրվի հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր։ Լավագույն ձևով իրենց դրսևորած պրակտիկանտները հնարավորություն կստանան հետագայում աշխատանքի անցնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց անձնական թերթիկները(CV) ուղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլեկտրոնային հասցեին։ Թեկնածուների ընտրությունը կկատարվի անձնական թերթիկների և հարցազրույցի հիման վրա:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24.07.2018
Պրակտիկայի տևողությունը ՝ 3 ամիս
Աշխատանքային գրաֆիկը՝ ճկուն
Շաբաթական զբաղվածությունը՝ առնվազն 20 ժամ։

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...