Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Որակի ապահովման վարչության մասնագետի թափուր պաշտոնի համար.
Հիմնական պարտականությունները՝
- Որակի ապահովման վարչության պետի ղեկավարությամբ իրականացնում է վարչության ընթացիկ գործունեությունը, ապահովում է վարչության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացումը,
- մասնակցում է համալսարանի որակի ներքին ապահովման /ինքնավերլուծություն/ գործընթացին,
- մասնակցում է համալսարանի որակի արտաքին ապահովման /փորձաքննություն/ գործընթացին,
- Որակի ապահովման գործընթացները կարգավորող փաստաթղթերի թարգմանություն,
- իրականացնում է աշխատանքի անհատական պլանով և աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտականությունները:
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է կրթության կառավարման ոլորտում,
- ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի, Բոլոնյան գործընթացը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն ,
- համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point)
Դիմելու վերջնաժամկետը՝
3 հոկտեմբերի 2018թ.
Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել, 010 55 40 56, 093 50 14 11, 093 23 37 46