logo-en

  NORTHERN UNIVERSITY

 

School 01

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝  22.08.2021թ.

Գրադարանավարի իրավունքները և պարտականությունները

  1. Պարտականություններ

     Գրադարանավարը՝

  • իրականացնում է գրադարանի ընթացիկ գործունեությունը,
  • իրականացնում է Համալսարանի ընթերցակազմի սպասարկումը՝ ՀՀ բարձրա­գույն կրթության համակարգի, Համալսարանի պահանջներին և գրադարա­նա­վարության արդի չափանիշներին համապատասխան,
  • ապահովում է գրադարանային ծառայությունների շրջանակների ընդլայ­նու­մը, մատենա­գիտական ռեսուրսների թվայնացումը և էլեկտրոնային գրա­դա­րանի բազայի ընդլայնումը,
  • ուսումնասիրում է ընթերցողների հետաքրքրությունները և ցուցաբերում ան­մի­ջա­կան աջակցություն՝ գրականություն որոնելու, ընտրելու, նորույթներին տեղե­­կաց­նելու գոր­ծըն­թացներում,
  • կազմակերպում է նոր ստացված գրականության ցուցադրումը, գրքերի ցուցա­հան­դեսներ, գրքերի նվիրաբերությանն ուղղված միջոցառումներ,
  • տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն գրադարանից օգտվող­ներին,
  • կատարում է ուսումնական վարչության հանձնարարականները,
  • հոգածությամբ է վերաբերվում Համալսարանի հոգևոր և նյութական արժեք­ներին,
  • պահպանում է Համալսարանի ներքին կարգապահական կանոնները և էթի­կայի նոր­մերը:
  1. Իրավունքներ

Գրադարանավարն իրավունք ունի`

  • մասնակցել Համալսարանին վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը,
  • օգտվել գրադարանների տեղեկատվական պահոցների, ուսումնական և գի­տա­­կան ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժա­կան և կառուցված­քային այլ ստորաբաժանումների ծառայություններից,
  • ունենալ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնա­գիտա­կան գործունեության իրականացման համար,
  • օրենքով սահմանված կարգով բողոքարկել ղեկավարության հրամանները և կար­գադ­­րու­թյունները:
  1. Պատասխանատվություն

Գրադարանավարը ՀՀ օրենսդրությանը համապա­տաս­­խան պատասխանատվություն է կրում՝

Համալսարանի ղեկավարության հանձնարարությունները, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով իրեն վերապահված պարտականությունները չկատա­րելու կամ ոչ պատշաճ որակով կատարելու համար,

    • իրեն վերապահված լիազորությունների չկատարման, ոչ պատշաճ կա­տար­ման կամ վերազանցման համար,
    • իր պարտականությունների կատարման ընթացքում թույլ տված իրավա­խախ­տումների համար,
    • իր գործունեության կամ անգործության արդյունքում Համալսարանին նյու­թական վնաս պատճառելու համար:

Main News

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...