Հրավիրում ենք Հյուսիսային համալսարանի դասախոսների ուշադրությունը
Հյուսիսային համալսարանի և Գրանադայի համալսարանի (Իսպանիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի մեկ դասախոսի հնարավորություն կտրվի մեկնել Գրանադա և 5 աշխատանքային օր դասախոսել վերոնշյալ բուհում:Բոլոր ծախսերը ֆինանսավորվում է «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրի կողմից:
Ծրագրին կարող են դիմել Հյուսիսային համալսարանի բոլոր ամբիոնների դասախոսները, որոնք ունեն անգլերենի իմացության B 2 մակարդակ:
Ծրագրով հետաքրքրված դասախոսները պետք է մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը ներառյալ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. հասցեին ուղարկեն
1. անձնագրի լուսապատճենը,
2. ինքնակենսագրություն Europass CV ձևաչափով անգլերեն),
3. անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):