logo-en

  NORTHERN UNIVERSITY

 

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝ 30.12.2021թ.

Հյուսիսային համալսարանը փնտրում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» և «Բժշկագիտություն և երեխայի առողջության պահպանություն» առարկաների գծով դասախոսների:

Պարտադիր պահանջներ

  1. Համապատասխան բարձրագույն կրթություն (բակալավրի և մագիստրոսի աստի­ճան կամ դիպլոմավորված մասնագետ), կամ ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
  2. ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն:
  3. Մասնագիտական ուսուցման մեթոդների, հոգեբանության և մանկավարժության իմացություն:

Դասախոսի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների), պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:

Պահանջվող հմտություններ և ունակություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • ծրագրերի, աշխատանքային և ուսումնական պլանի և հաշվետվությունների մշակման հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint, ZOOM)
  • մանկավարժական հմտություններ և բարձր պատասխանատվություն
  • թիմային աշխատանքի ունակություն
  • ժամանակի կառավարման ունակություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

Main News

Հայտարարություններ

CONFERENCE INVITATION

18.03.2025
CONFERENCE INVITATION

      The International Scientific - Educational Center of the N...

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...