Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և դասախոսները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ դասախոսների շարժունության տևողությունը 7 օր: Համալսարանը մրցույթային կարգով ընտրելու է 1 դասախոս և 1 ուսանող: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` arusyakivanyan@gmail.com: Մրցույթի համար պետք է ներկայացնել`
Տեղեկանք առաջադիմության մասին
Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների և կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:
Ինքնակենսագրություն (CV)
Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ։
Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:
Մաղթում ենք հաջողություն
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն