Working hours | |
|
|
09:30 – 17:30 | |
Announcements
Հայտարարություն
Հարգելի՛ շահակիցներ,
Սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13:30-ին, Հյուսիսային համալսարանում տեղի կունենա միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում բուհի կողմից կատարված աշխատանքները: Տեղի կունենա ծրագրի շրջանակում ստեղծված դասընթացների շնորհանդես, իսկ «Էլ. ուսուցում՝ առցանց դասընթացի պատրաստում MOODLE համակարգում» վերապատրաստման ծրագրի մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:
Հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա,
հեռ․՝(010) 55-48-52
Պայմանագրի շնորհման հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անցկացված հեռավար ուսուցումը գովազդելու եթերաժամի գնման մրցույթի վերաբերյալ:
Թափուր աշխատատեղ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների համար.
- Տնտեսագիտության և կառավարման
- Մանկավարժության և հոգեբանության
Հիմնական պահանջները՝
- առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակազմակերպական աշխատանքի փորձ,
- տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
- մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
- իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- համակարգչով աշխատելու ունակություն,
- կարողանա և± բանավոր, և± գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:
- գրավոր դիմում,
- մեկ գունավոր լուսանկար` 3x4 չափսի,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ, ժամը 9.30-ից 17.00-ը (բացի շաբաթ, կիրակի օրերից), Հյուսիսային համալսարանի կադրերի բաժին (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 15 ա, 3-րդ հարկ):
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ
[1] Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան:
Northern University has summed up the results of the competition
On October 8, Northern University summed up the the results of "Staff Mobility" competition, which should be held in Rzeszów University in Poland.
The competition is implemented within the framework of international “Erasmus + ” program and inter-institutional agreement between Northern University and Rzeszów University.
6 lecturer candidates have applied for the competition, but only one of them had the opportunity to get a grant.
Taking into account such criteria as English language skills, work experience at Northern University, professional qualifications and other factors, the selection committee has recognized Kristine Rshtuni (the lecturer, head of Romance-Germanic and Russian Philology chair) the winner of the competition.
We congratulate Kristine Rshtuni and wish fruitful cooperation.