logo-en

  NORTHERN UNIVERSITY

erazmus luchian

Attention

Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility call within the framework of the Memorandum of Understanding between Northern University and Lucian Blaga University of Romania. Students of Northern University can participate in a student exchange program for the second semester of the academic year 2024-2025. The mobility duration is five months, and the university will select one student through an interview. To participate in the competition, students must send the required documents to the Head of the International Relations Department, Arusyak Ivanyan, at arusyakivanyan@gmail.com:

  1. Curriculum Vitae (CV)
  2. Certificate of at least B2 level proficiency in English (if available)
  3. Motivation letter for participating in the mobility program
  4. Enrollment certificate from Northern University

The deadline for submitting documents is September 20.

Good luck!

seviliya

Ուշադրություն!!

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ վարչակազմի շարժունության տևողությունը՝ 5 օր: Համալսարանը մրցութային կարգով ընտրելու է 1 դասախոս, և 2 ուսանող, որոնցից մեկը՝ բակալավրական կամ մագիստրոսական կրթական ծրագրով,իսկ մյուսը՝ ասպիրանտուրայի: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.: Մրցույթի համար պետք է ներկայացնել`

  1. 1.Ինքնակենսագրություն (CV, Europass)
  2. 2.Տեղեկանք առաջադիմության մասին
  3. Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
  4. 4.Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` tehmine1900@rambler.ru:

  1. Ինքնակենսագրություն (CV, Europass)
  2. Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
  3. Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
  4. Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ

Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը Մայիսի 21-ն է:

Մաղթում ենք հաջողություն

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

erazmus

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և դասախոսները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ դասախոսների շարժունության տևողությունը 7 օր: Համալսարանը մրցույթային կարգով ընտրելու է 1 դասախոս և 1 ուսանող: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` arusyakivanyan@gmail.com: Մրցույթի համար պետք է ներկայացնել`
🔷Տեղեկանք առաջադիմության մասին
🔷Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
🔷Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների և կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:
🔷 Ինքնակենսագրություն (CV)
🔷Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
🔷Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
🔷Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ։
Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:
Մաղթում ենք հաջողություն
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝   02.02.2024թ.

Հյուսիսային համալսարանը փնտրում է «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնում «Կրիմինալիստիկա» (քրեագիտություն) առարկայի գծով դասախոսի:

Պարտադիր պահանջներ՝

  • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
  • իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,
  • ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
  • կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով[1] և գերազանց հայերեն լեզվով,
  • տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

Դասախոսի գործունեությանը ներկայացվող այլ պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

 

[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների համար՝

  • Տնտեսագիտության և կառավարման ամբիոն
  • Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն
  • Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
  • Լեզուների, գրականության և լրագրության ամբիոն:

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

 

Ամբիոնի վարիչի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  •  դիմում ռեկտորի անունով,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը - գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • տպագրված  գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ
  • նամակ-նպատակ։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկրոնային հասցեով՝  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.:  Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը:

Main News

Հայտարարություններ

Attention dear students...

11.09.2024
Attention dear students...

Attention Northern University is announcing the “Erasmus+” Student Mobility cal...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...